Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկնիկն ասում է․

- Գնա՛ ինձ համար մի հին տորք բեր ու մի մաքուր, մին էլ մի քիչ ձիու ձար, ես քեզ համար ամեն բան շինեմ։

Վասիլիսան գնում է, գտնում ինչ որ հարկավոր է, տալիս է տիկնիկին, ինքը քնում։ Առավոտը վեր է կենում, տեսնում՝ տիկնիկը մի հիանալի տորք է շինել։

Վասիլիսան կտավը հինում է, նստում գործում, ու ձմեռվա վերջը արդեն պատրաստ է լինում։ Մի կտավ, որ ասեղի ծակովն անց կկենար։ Գարունքը կտավը ճերմակացնում են, ու Վասիլիսան պառավին ասում է․

- Նանի ջան, տար էս կտավը ծախի, փողը բեր, քեզ լինի։

Պառավը կտավին մտիկ է անում, մնում բերանը բաց։ Ասում է․

- Աղջիկ ջան, էս կտավը թագավորին վայել կտավ է։ Արի տանեմ պալատը, տեսնեմ։

Էս կտավն առնում է պառավը, գնում թագավորի պալատի մոտերքը պտտվում։ Թագավորը նկատում է, որ մի պառավ իր պալատի մոտերքը պտտվում է, ասում է․

- Ի՞նչ ես ուզում, ա՛յ նանի։

Պառավը թե՝

- Թագավորն ապրած կենա, ես քեզ վայել մի էն տեսակ ապրանք եմ բերել, որ ուզում եմ՝ դու տեսնես։

Թագավորը հրամայում է՝ պառավին ներս բերեն։ Պառավին որ ներս են բերում, թագավորր կտավը տեսնում է, էստեղ էլ սրա բերանն Է մնում բաց։ Ասում է․

- Ի՞նչ է սրա գինը, ա՛յ նանի։

Թե՝

- Սրան գին չունի, թագավորն ապրած կենա, քեզ նվեր եմ բերել։

Թագավորը շնորհակալություն է անում, ինքն էլ իր կողմից պառավին է նվերներ տալիս ու արձակում։

Ուզում են էս կտավիցը թագավորի համար շապիկ կարեն, բերում են ձևում, բայց էնպես կարող չեն գտնում, որ կարի։ Ման են գալիս, ման, վերջը թագավորն էլ ետ էն պառավին է կանչում թե՝