Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստարանի վրա։ Օդը՝ ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապուտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։

— Ի՜նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։ — Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ, աչքս մի քիչ կպցնեմ․ էն էլ չըլնի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։

Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.

— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի. դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։

Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։

— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։

Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում․ տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։

Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն՝ իրեն։ Անծանոթ նորեկին առնում են, տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծունկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկը ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա, իր ձեռքովը տա թանկագին

359