եմ։ Չար վհուկը կախարդել էր ինձ ու դատապարտել, որ ես ծերի կերպարանքով ապրեի անտառում, ոչ ոք էլ չլիներ ինձ հետ, բացի իմ երեք ծառաները, նրանք էլ կովի, հավի ու աքլորի կերպարանքով։ Եվ էդպես պետք է մնայինք, մինչև հայտնվեր էն բարի աղջիկը, էն քնքուշ սիրտը, որ ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին լիներ սիրող ու կարեկից…
Էն աղջիկը դու եղար։
Քու շնորհիվ էս գիշեր, կեսգիշերին, մենք ամենքս ազատվեցինք կախարդանքից, ու իմ պալատը, որ դարձել էր անտառի մի հին տնակ, նորից դարձավ առաջվան պալատը։
Ու կանչում է թագավորազնը իր ծառաներին, որ գնան, աղջկա ծնողներին բերեն հարսանիքին։
— Բայց որտե՞ղ են իմ քույրերը,— հարցնում է աղջիկը։
— Նրանց ես փակել եմ ներքնահարկում,— պատասխանում է երիտասարդը։— Էգուց կուղարկեմ անտառը, էնտեղ ածխարարի մոտ ծառայեն ու էնքան մնան, մինչև որ դառնան ավելի բարի ու սովորեն մտածել կենդանիների մասին։