Այս էջը հաստատված է
— Где это Сасун, папа?,— հորը փարելով, հարցրեց օրիորդը։
— Это там… далеко,— ձեռը թափ տալով իբրև պատասխանեց հայրը և շարունակեց «ղնջռտալով» նայել աղքատ սրնգահարին, որ զանազան ոստումներ ու ծամածռություններ անելով, պար էր գալիս ներքև՝ բակում։
Զվարթ էր նրա սրնգի ձայնը, պարի եղանակը, աշխույժ էր և պարը, միայն տխուր էին նրա թուխ, կրակոտ աչքերը, որ երբեմնակի նայում էին վերև…
Եվ այսպես պար էր գալիս հայրենիքից հալածված, ոչխարը խլած Սասունի լեռների հովիվը։ Նրա հնամաշ շորերի ձորձերը թռչկոտելով դիպչում էին բարձր ազդրերին ու բաց սրունքներին՝ հորինելով մի ցավալի տեսարան։