Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՈԽՐՈՏԸ

Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է՝ մահը մոտենում է, կանչում է իր մինուճար աղջկանը, ասում է.

— Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ։

Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։

Ձմեռը գալիս է, ձյունը սիպտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը, իսկ գարնան արևը շողալուն պես հերը ետնակին է ուզում, աղջկա համար խորթ մեր է բերում։ Խորթ մերն էլ իրեն հետ երկու աղջիկ է բերում, դրսից սիրուն ու սիպտակ, ներսից չար ու սևահոգի։ Ու խորթ աղջկա համար սկսվում են սև օրերը։

— Մի՞թե էս կուռկուռն էլ մեզ հետ միասին պետք է տանը պարապ-սարապ նստի։ Ով ուզում է հաց ուտի, պետք է աշխատի։— Ասում են խորթ քույրերն ու տանիցը դուրս են անում, քշում խոհանոցը։ Լավ շորերն ու կոշիկները հագիցը հանում են, հին գուրչեր ու փետե ոտնամաններ են հագցնում․ ծափ են տալիս՝ վրեն ծիծաղում. «Մի էս իշխանուհուս մտիկ արեք, է՛, տեսեք՝ ոնց է զուգվել, զարդարվել…»։

Խեղճ աղջիկը առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր։ Առավոտը ծեգին պետք է վեր կենար, ջուր կրեր, կրակ աներ, կարեր, կարկատեր, եփեր, թափեր։ Խորթ քույրերն էլ շարունակ նրան վշտացնում էին ու վիրավորում, ծաղրում էին, ընտրած ոսպն ու սիսեռը

378