կոխում է ոտնամանի մեջ ու, մի կերպ ցավին հաղթելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։
Թագավորի տղեն ասում է՝ իմ հարսնացուն սա է, որ կա։ Էս աղջկանը գավակն է առնտւմ, ձին քշում։ Բայց ճամփին էն գերեղմանի մոտից անց կենալիս՝ ընկուզենու վրից երկու ճերմակ աղավնի կանչում են.
- Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
- Ոնց է ոտից արյուն կաթում.
- Փոքր է ոտին ոտնամանը,
- Քու հարսնացուն մընաց տանը։
Էստեղ թաղավորի տղեն մտիկ է անում, տեսնում է՝ աղջկա ոտնամանից արյունը ծորելով գնում է։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, էս աղջկանը ետ է տանում, ասում է՝ սա իմ հարսնացուն չի, թող մյուս քույրը փորձի, տեսնենք։
Երկրորդ քույրն է վազում իր սենյակը, որ ոտնամանը ոտին փորձի։ Պճեղները լավ են գնում, բայց սրա էլ կրունկն է մեծ դուրս գալիս։ Մերը դանակը հանում է իրեն տալիս, ասում է.
— Ա՛ռ, կրնկիցդ մի քիչ կտրի, վախիլ մի՛, որ թագուհի դառնաս, ոտով հո չե՞ս ման գալու։
Աղջիկը կրնկից մի քիչ կտրում է, ոտը մի կերպ ոտնամանի մեջ է կոխում ու, ցավին զոռելով, դուրս է գալիս թագավորի տղի մոտ։
Թագավորի տղեն ասում է՝ հիմի արդեն գտա, սա է իմ հարսնացուն, որ կա։ Ձին նստում է, աղջկանը գավակն է առնում ու քշում։
Գերեզմանի կողքից անց կենալիս՝ ընկուզենու վրից էն երկու աղունակներն էլ ետ կանչում են.
- Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում,
- Ոնց է ոտից արյուն կաթում.
- Փոքր է ոտին ոտնամանը,
- Քու հարսնացուն մընաց տանը։
Թագավորի տղեն մտիկ է անում, տեսնում՝ արյունը դուրս է ծորում աղջկա սպիտակ գուլպաների տակից ու ոտնամանից