Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այնպես, ես չեմ ուզում[1]․․․

— Ուրեմն, որովհետև դու այնպե՜ս[2] չես ուզում․․․ ես պետք է մի կողմ դնեմ իմ բոլոր գաղափարներս, ուրեմն ես․․․

[3]Այդ քո բանն է։

— Եթե իմ բանն է, ես[4] գիտեմ ինչ կանեմ։

— Ես առաջուց ասում եմ, որ ես չեմ գալ։

— Այն ժամանակ ես քեզ կասեմ՝– դու պարտավոր ես ինձ հետևելու, և վերջ։

— Ես ասում եմ, որ ես չեմ կարող,– ընկճված ու երկյուղով կրկնեց Անիչկեն։

— Դու չես կարող,— ես էլ չեմ կարող․․․

Մի ճնշող լռություն տիրեց։

— Ես գյուղում չեմ կարող ապրել․․․ Ես․․․ Ձեռքի թաշկինակը ձգձգելով մրթմրթում Էր տիկինը[5], աշխատելով հուզմունքը զսպել։

— Կնշանակի մենք երկու բոլորովին հակառակ մարդիկ ենք, որ հանդիպել ենք իրար, և ահա․․․ Դու չես կարող գյուղում ապրել, իսկ[6] ես գնում եմ գյուղը։ Դու ուրիշ երազներ ունես, ես ուրիշ, դու ուրիշ ճանապարհով ես գնում, ես ուրիշ[7]։

Մենք իրար ընկեր չենք։ Մեր կապը երբեք չի կարող ամուսնական լինել, մենք իզուր միայն տանջում ենք իրար։ Դու ծաղրում ես իմ պաշտածը, իսկ ինձ համար իմ գաղափարներս[8] քեզանից ավելի թանկ են։

Երիտասարդ տիկնոջ լցված սիրտը հանկարծ փուլ եկավ։ Նա էլ չկարողացավ կանգնել, ընկավ մոտիկ աթոռի վրա ու սկսեց հեկեկալ[9]։

Սուրենը պառկած նայում Էր[10] կնոջը։ Նրա սրտում մի

  1. [ես չեմ կարող․․․]
  2. [էլի]
  3. [ինչ կուզես արա]
  4. [պետք է]
  5. [և]
  6. [իմ սիրած կյանքն ու գործը գյուղումն է։]
  7. [ես ուզում եմ, որ դու ընկեր լինես, եթե չես լինիլ, ես դարձյալ կերթամ։]
  8. [ինձ համար]
  9. [— Ես վաղուց էի զգում, որ դու մի այդպիսի բան պետք է անես․․․] [հեկեկալով խոսում էր] [լաց լինելով ասում էր նա]
  10. [հեկեկող] կնոջը [և]