– Ինչպես թե փեսես փախել է։
– Մա՛շ, տարի ու կես խոսք տված էր․ գնաց-եկավ, գնաց-եկավ․․․ Հիմի երեխիս թողիլ է ու փախել։ Էհենց գլուխներս դուս կտրեց։
– Ո՞վ էր քո փեսեն։
– Խաչատուր կոսեին։
– Ազգանունը ի՞նչ էր։
– Աբա իս ի՞նչ գիտիմ․ նրա ազգի անումը աստուձ կտրի։
– Որտեղացի՞ էր։
– Ուրիշ աշխարքեմեն էր (օլքեմեն էր)։
– Ո՞ր աշխարքեմեն, նրանց աշխարքի անունն ի՞նչ է։
– Իս ինչ գիտեմ, վուր չիմ գիտի[1]։
– Այստեղ ի՞նչ գործի էր։
– Ասում էր․․․ աբա դրուստը վուր չիմ գիտի։
– [2]Ապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես ինչ գործի է, ոչ գիտես որտեղացի է, ի՞նչպես ես բերում քո տունը, աղջկանդ հետ միասին պահում, որ հիմի գլուխդ դուս կտրի։
– Աբա էլավ, էլի, վուրթի․ սխալութին եկավ։ Էն քրքրված Օսանը ասավ լավ տղա է, լավ տոնլուղ է ստանում, մինք էլ մի օր կանչեցինք՝ ծանոթացանք… խոսք տվեց, գնաց-եկավ, տարի ու կես միր տանը նընգած էր։ Հիմի աղջիկս եկել է էսօր էգուցն է նընգել․․․ նա թողիլ է, փախել։
– Ի՞նչպես․ աղջիկդ հղի՞ է։
– Ի՛նչ ես ասում, վուր չիմ հասկանում։
– Ասում եմ՝ աղջիկդ երկու հոգի՞ս է։
– Մա՜շ, մա՜շ․ իս էլ դրա համա իմ[3] ուզում սրբազանի տեսնիլն, է՜․․․[4]
- ↑ [– Հապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես]
- ↑ [Հապա]
- ↑ [եկել առաջնորդի մոտ, է]
- ↑ [– Առաջնորդը ի՞նչ կարող է անել, դեդի։– Մաշ ո՞վ պիտի անի։ Դու հալա մի խնդրանք գրի [իս] ներս տանիմ։ [Եվ թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեց գրագրի չափահախը հանել, իսկ գրագիրը գրիչը վերցրեց, սկսեց խնդիրքը գրել։] – Հա, կարող ես խնդիրք տալ․․․ [ով գիտի] կարող է մի բան լինել,– ասաց գրագիրը և սկսեց խնդիրը գրել, իսկ դեդին թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեռց հանել նրա չափահախը]