Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Խնամի խորան,
Ճուտերդ կորան։

Ասում էր փոքրիկ Նազիկը։ Տո՜ւ– ձեռքերը զուռնա շինած ածում էին երեխաները, հարսանիք էին անում տիկիններին[1]։ Չարաճճի <1 անընթ.> թմբկահար էր դարձել, մի փայտի կտորով կոտրած թիուն զարկում էր խանդով։

Հանկարծ մի աղմուկ ընկավ։

Մեկ էլ տեսավ ուրիշ տեղ է, մի աղմկալի քաղաքում։

– Տեսա՞ր ուր տարա քեզ,– ասաց Մրափ պապը,– մի վախենար։ Ես շատ մեծ եմ. քո մերդ իմ մեծ եղբոր գերին[2] է, նրան էլ կտեսնես, կխնդրեմ ցույց կտա։


Մորը ուրախ-ուրախ ցույց է տալիս այն սիրուն շորերը, որ ստացել է մի մեծ քաղաքում (պատմում է կարճ, թե ինչպես ընկան, ինչպես տվին)։

ԻԳԻԹ ՀԱԿՈԲԻՑ

Հենց այս[3] ժամանակ հեռագիր ստացա Կարսից, թե շուտով արի, որ ամսի 17-ին լինես այստեղ, սպասում ենք– Ստեփան։

Իսկույն հայտնեց, տարածեց, որ իրան սպասում են– այս ինչերը։ Գնալու են այսպես– և սկսեցին հրաժեշտի ճաշերը։ Հակովբը դարձավ շրջանի հերոս– ամենքը ուզում էին նրան մոտիկ լինել, հետը ծանոթանալ, մի հիշատակ ունենալ։ Մի օրիորդ խնդրեց, որ իրան ալբոմում մի բան գրի– գոնե ստորագրի– այդ ձեզ ապագայում մեծ վտանգի մեջ կձգի, օրիորդ– իմ ձեռքս հայտնի է Պ<ետեր>բուրգում, ամեն տեղ որոնում են իմ ձեռքը։

Հրաժեշտի ճաշերին շարունակ ճառեր էին ասում[4], օրինակ–

Կամ այսպիսի ոտանավորներ էին կարդում.

  1. [Հանկարծ մի աղմուկ ընկավ]
  2. [ձեռքին]
  3. [կռվի]
  4. [ոտ<անավորներ>]