Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 – Գյուլմարո,– կանչեց ժպտալով և մեղմ, շատ մեղմ համբուրեց նրա սիրուն աչքերը, այնքան մեղմ, որ գնաց ուշքը և Գյուլմարոն ճանաչեց ու հանգիստ ընկավ գիրկը։

– Ուր կուզես որ քեզ[1] տանեմ,– ժպտա<լով> ասաց ծերունին։

– Մեր տունը տար, պապի,– խնդրեց Գ<յուլմարոն>։

– Եկ տանեմ։

– Հետո ճանապարհը գիտե՞ս։

– Ես ամեն[2] տեղ գիտեմ[3]. եկ ինձ հետ,– ասաց պապին, ու թռան։

Գյուլմարոն մինչև անգամ մոռացավ հորը, թողեց ու ինքը մենակ թռավ գնաց[4] իրանց տունը։

Իրանց տունը[5] այնքան հեռու էր։ Գ<յուլմարոն> չգիտեր որքան էր հեռու, բայց[6]իրանք երկար ժամանակ էին եկել։ Նա ճանապարհն էլ չգիտեր․ բայց Մրափ պապը ուղիղ այնտեղ էր տանում։

– Օ՜ֆ, այս սարերով ես չեմ անցնիլ,– հանկարծ ճչաց Գ<յուլմար>ոն, և ուզում էր ընկնել Մրափ պապի գրկից։

– Ինչո՞ւ,– հարցրեց պապը։

– Երբ որ մենք գալիս էինք այստեղ, այնպես ցուրտ էր[7]։ Ես լաց էի լինում, հայրիկն էլ էր լաց լինում, քամին մեր ետևից վազում էր ու ոռնում էր՝ տուր ինձ այդ երեխան, տուր ինձ այդ երեխան։

– Չեմ տալ,– ասում էր հայրիկն ու ինձ թաքցնում էր իր փեշերի տակ։ Բայց քամին թուրքի նման զարհուրելի ոռնում էր՝ տուր ինձ այդ երեխան ու չէր դադարում։ Ես չեմ անցնիլ այդ սարերից։

– Մի վախենար, բալաս,– շշնջաց բարի պապին ու թռցրեց[8]։

Գ<յուլմարոն> մեկ էլ աչքը բաց արավ, տեսավ[9] իրանց դռանը։ Տունիկ էին շինում, տիկին էին խաղում։

  1. [թռցնեմ]
  2. [բանի]
  3. [Դեհ, գնանք]
  4. [դեպի]
  5. [շատ հեռ<ու>]
  6. [ճանա<պարհը>]
  7. [վատ էր]
  8. [և]
  9. [իրանց գյուղի մոտ, հեռու, հեռու]