Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Դու չե՞ս ստացել,– խիստ ոճով դիմեց նրան քաչալ[1] աղեն[2], նայելով աչքերին, կարծես ուզում էր գողին բռնել։

[3]Աղա, ես նոր եկեր եմ, ես․․․

– Սո՛ւտ ես ասում։

– Ալեքսա՛ն,– ձայն տվեց աղեն։

Ծառան եկավ։

– Ալեքսա՛ն, սա վերմակ չի՞ ստացել։

– Ոչ, սա չի եկել։

– Լավ նայիր, ես հիշում եմ սրա դեմքը,– հրամայեց աղեն և դարձավ կողքի կանգնածին,– գիտես այս անպիտանները, բոլորը խաբեբաներ են, տանում են, հետո գալիս էլի պահանջում։

– Ոչ, սա չի եկել,– վկայեց Ալեքսանը։

– Դե լավ, գնա, վաղը կգաս, կստանաս,– հրամայեց աղեն։

– Էսօր չըլլա՞ր, մրսում եմ, տաք տեղ չունիմ,– ողորմուկ ձայնով դիմեց պանդուխտը։

– Ամիսներով մնացել ես ցրտումը, հիմի չես կարող մի գիշեր էլ մնալ,– բարկացավ աղեն։

– Է՛հ, ձեր կամքն է, ինչի կբարկանաք,– կուչ գալով խոսաց պանդուխտը։

– Դե շատ մի խոսալ, դուրս գնա,– հրամայեց, աղեն։ Պանդուխտը գնաց։ Նա մյուս օրը կրկին երևաց նախասենյակում և վախվախելով առաջ եկավ։

– Դու էլի եկա՞ր[4],– նրան տեսնելով ձայն տվեց աղեն։

– Դու հրամայեցիր։

– Քեզ երեկ չտվի՞ն։

– Չէ, ըսիք վաղն արի։

– Դու ուրիշ անգամ չե՞ս տարել։

– Չէ, աղա, որ տարել եմ, էլ ո՞ւր կգամ։

– Երևի չի տարել,– նկատեց աղի կողքին կանգնած գրադարանի հաճախորդներից մեկը։

– Դուք չեք իմանում, թե ինչ աներեսներն ես սրանք,–

  1. [բաժ]
  2. [այն եղավ և խիստ]
  3. [Ծերու<նի>]
  4. [ձո]