Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 – Երկու անգամ եմ եկել, մին նշանիցը մի շաբաթ ետը, մին էլ մի ամիս առաջ[1]։

– Ո՞ւմ ներկայությամբ տեսար նշանածիդ։

[2]Իրանց տանըցոնց, դրուստն ասենք, մինակ էլ եմ տեսել, ամա․․․

Այս ժամանակ աղջկա հայրը իրան-իրան մտքումը բան էր հաշվում։

– Մենակ եղել եք ուրեմն։

– Մի շաբաթ չէ, տասն օր,– հանկարծ գոչեց աղջկա հայրը։

– Ինչ տասն օր,– զարմացած հարցրեց դատավորը, մինչդեռ մյուսները զսպում էին իրանց ծիծաղը։

– Դա ասում ա նշանիցը մի շաբաթ ետն եկա նշանածիս մոտ։ Սուտ ա ասում, տասն օրից ետն եկավ. դեկտեմբերի մոտին նշանվեց, տասին եկավ, սուտ ա ասում, էնտեղ էլ ասում էր, թե վեց ամիս, ինչ նշանվել եմ․․․ էլ ինչպե՞ս կարելի ա դրա խոսքին <․․․>։

– Ուրեմն դու եղել ես նշանածիդ հետ մենակ։

– Էլել եմ, աղա ջան։

– Հա՜, հրետ էդ հարցրու ա՛յ, էդ հարցրու,– վրա պրծավ Գ. բիձեն։

– Դու նշանածիդ հետ մենակ եղած ժամանակ չես ունեցել նրա հետ մոտիկ հարաբերություն։

– Իրան հարցրու, աղա ջան, ինքն ու իրան աստոծը,– պատասխանեց Սարոն՝ ցույց տալով Շողերի վրա։

– Հա՜, հարցրու, հարցրու, աղա ջան,– շտապում էր Գ. բիձեն։

– Համաձայն ես նրա ասածին։

– Թող ասի, թե ես իրան խաբար եմ, ինձ Սիբիր տարեք, ինձ սաղ-սաղ քերթեցեք․․․ ինքն ու իրան աստոծը, թող ասի։

– Կասի, բաս, կասի,– սպառնալով մեջ ընկավ Շողերի հայրը։

– Ախպեր[3], կասի, թող ինքն ասի, դու քանի մեջ ընկնես,–

  1. [աղաք]
  2. [Այս ժամանակ]
  3. [ասում]