թնդաց[1] զինվորական մուզիկայի ձայնը[2]։ Միշկեն իսկույն[3] կանգ առավ, ականջները խլըշացրեց, ապա փռնչաց[4], բաշը թափահարեց և վիզը սիգապանծ կեռացնելով սկսեց ծառս-ծառս լինել ու ոստոստալ։
Նա մեկ առաջ էր թռչում, մեկ էլ տեղը կանգնած պարում․ տակառը թխկթխկալով, գրգռալով այս ու այն կողմ էր ընկնում[5], քիչ էր մնում շուռ գար— փշրվեր[6], կամ ուզում էր պատերին դիպչեր, հազար կտոր լիներ։ Խեղճ ջրկիր Մարտիրոսը վախեցած վրա վազեց, ձիու նոխտեն բռնեց[7]։
Միշկեն փռռացնում էր[8], թռչում, ոստոստում[9]․․․ անցած ռազմական փառավոր օրերի ու խաղերի հիշողությունները զարթնել էին նրա մեջ։ Նա[10] հիշում էր․․․ շատ բաներ։ Հիշում էր, թե ինչպես յուր[11] տիրոջ տա կին թռչում էր Կարսի պարիսպների առաջ բանակների[12] աղմուկի[13] ծուխի ու կրակի մեջ[14]․․․Հանկարծ կողքերում նա զգաց շպորների (կոշկախթանների) զրնգոցն ու խթանը, լսեց[15] սանձարձակ բանակի ձիանց տրոփյունը, ծառս եղավ և ուզում էր թռչել[16] օդի մեջ․․․
Ջրկիր Մարտիրոսը նրա վզից կախ ընկած՝ աշխատում էր զսպել կատաղած երիվարին[17]։ Ձեռքի մտրակով զարկում էր անդադար ու հայհոյում. «Ի՞նչ ես գժվել, ա՛ թարս անտեր, քու ծախողի հերը գյոռբեգյոռ ըլի․․․ թփըռշ— հե՜յ, սատկե՜ս դու, սատկե՜ս․․․ ա՛ թարս անտեր»։
[18]Մուզիկայի[19] ձայնը բարակեց— զորքը հեռացավ։ Միշկեն[20] սկսեց հանդարտվել[21], ոտները[22] բարձր ու ցածր անելով տակտով դոփում էր գետինը[23], գլուխը թափահարում, կրծում
- ↑ [պատերազ<մական>]
- ↑ [Մոտակա փողոցով զորք էր անցնում։]
- ↑ [հանկարծ]
- ↑ փռնչաց[րեց]
- ↑ [ետ ու առաջ էր ընկնում, մեկ]
- ↑ [մեկ էլ]
- ↑ [բարկացած, դահ, դահ [սատկած] գոռալով [վազեց ձիու սանձը բռնեց, բայց ոչինչ չէր․ մտրակում էր թարսված անասունին։] ոչ մի կերպ չեր կարողանում [զսպել] քշել]
- ↑ [պարում]
- ↑ [նրա մեջ զարթնել էին յուր անցկացրած փառավոր օրերն ու խաղերը]
- ↑ [վերջապես նա]
- ↑ [երիտասարդ]
- ↑ [ու գնդերի]
- ↑ թնդյունի
- ↑ [Հանկարծ նա զգաց յուր]
- ↑ [անթիվ]
- ↑ և ուզեց թռչել
- ↑ [բայց չէր կարողանում]
- ↑ [Այդ երկար տևեց, մինչև հեռացել էր]
- ↑ [հեռացավ] [երկար տևեց]
- ↑ [հետզհետե հանդարտվեց]
- ↑ [այժմ]
- ↑ [տակտով գետին էր դոփում այժմ]
- ↑ [և]