Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 էր[1] յուր նոխտեն, և[2] դարձյալ տանում էր ջրկիրի տակառը։

Մի փոքր հետո նա բոլորովին խելոքացավ[3] և, ինչպես միշտ[4], քարշում էր տակառը՝ հանդարտ, գլուխը կախ արած[5]։ Իսկ ջրկիրը[6] չէր դադարում, շարունակ հայհոյում էր Միշկին՝ ցույց տված թարսության համար։

ՍՏՈՐՈԺ ՄԱԹՈՍԸ

Բութկումը սևակնած կանգնած– նա քրտնում էր իր պաշտոնի ահավորությունից։

Չոբան ընկերը գալիս է դուռը կտրում։

– Մաթոս, հեյ։

– Ի՞նչ ա, ադա, դենը քաշվի։

– Ադա, էդ խի՞ չես տուն գալիս։

– Ադա, <2 անընթ.>։


СТОРОЖ

Մին պառկած է[7], հանկարծ երկաթուղին գալիս է անցնում, վրա չի հասնում։ Հանդիմանում են։ Սպառնում են, որ դուրս կանեն։

– Դե չիմացա։

– Մյուս անգամ սարի գլուխն է բարձրանում, որ տեսնի՝ գալիս է, թե չէ։ Տեսնում է երևաց։ Մինչև ներքև է իջնում, տեսնում է անց է կացել։ Մյուս անգամ կարմիր ու

  1. [ջրկիր]
  2. [բայց այնուամենայնիվ]
  3. հանդարտվեց
  4. [գլուխը կախ արած]
  5. ա․[Իսկ նրա հետևից գնում էր բարկացած ջրկիրը շարունակ երբեմն հայհոյելով ու շարունակ մտածելով այս նոր պակասության վրա, որ ցույց տվեց յուր ձին։ Անպիտա<ան> սալդաթն իրան խաբեց– գոնե չասաց, որ ձին այդպիսի պակասություն ուներ։] բ․[Շարունակ Միշկին հայհոյելով ցույց տված թարսության համար]
  6. [դեռ չէր դադար[ել]ում հայհոյելուց]
  7. [մինը]