Այս էջը հաստատված է
– Էլ ոչ[1] մի բերան գինի չի տեսնիլ, մինչև մի արաբ կմնա Սասուն։
Թնդացին Սասնի սարերը, շառաչեցին զենքերը[2]։
Երգը որոտաց ռազմի։
- Ռազմի երգը։
– Մի արաբի կտորի համար ինչ է շարժվում Սասունը[3],– ասավ Վիգենը, հետն առավ մի քանի քաջեր ու գնաց։
Նստած ճաշում, հաղթական Միրան ամիրան քեֆ Է անում․ և ահա հեռվից գալիս է մի ձիավոր։
– Տեսեք,– ասում է Միրան ամիրան,– ով է, որ կյանքից կշտացել, գալիս է և այլն։
Գալիս է Վիգենի մարդը։
– Նստիր,– ասում է ամիրան։
– [4]Վիգեն իշխանը ինձ չի ասել նստիր։
– Հապա ի՞նչ է ասել։
– Ասել է՝ գնա, ասա՝ Միրան ամիրա, մենք մեռա՞ծ ենք, որ դու գալիս ես և այլն, և այլն։
– Մեռած չեք, հապա ի՞նչ եք։
Ու լուռ հեռացավ մարդը։
|
Նայում են նրան։
Այնտեղ կանգնած են Վիգենն ու Գրգուռը– չեն թողնում արաբն անցնի։