Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ


<ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՍՆԵՐ>

Հաստատ իմանալով, որ այս տարի «Տարազ»-ում տպվելու են բոլոր հայ խմբագիրների պատկերները, նախանձից ու փառասիրությունից դրդված մտածեցի մի թերթ էլ ես հրատարակեմ– գլուխ քարը, թե ուրիշ օգուտ չեմ ունենալ, խոմ պատկերս գոնե կտպվի․․․

Շատ կարճ մտածելուց հետո անունը դրի «Նոր-Տարի»։

Թերթիս անունը խմբագրատան ճակատին կախեցի, մտա ներս, սկսեցի գրել անդրանիկ առաջնորդողս.


ԿԱՐԵԼԻ է, ԹԵ Չէ

Մենք բախտավոր ենք համարում մեզ, որ միայն մենք ենք հասկանում և վճռում այսպիսի ծանր խնդիրները և մեզ երջանիկ ենք համարում, որ մեր կողմն է ազգի լավագույն մասը։ Ապագան անպատճառ մազութ կքսի մեր հակառակորդների գերեզմաններին և մեզ կփառաբանի։ Մեր հակառակորդները շոյում են կույր ամբոխին։ Բայց դառնանք խնդրին։ Այս խնդիրը դարուս ազգային, եկեղեցական և հասարակական ամենամեծ խնդիրն է, ով որ այսպես չի հասկանում, նա լիրբ է և հիմար, ինչպես մեր բոլոր հակառակորդները։

Ասել ենք, ասում ենք և[1] կասենք, որ մենք խնդրին նայում ենք բոլորովին ուրիշ կողմից, որտեղից ոչ ոք չի կարող նայել։

  1. [պետք է]