Ուրիշ բան է, եթե լիներ աստվածագյուղատնտեսություն, աստվածաքաղաքատնտեսություն, աստվածալեզվաբանություն և այլն։
Բաքու դիմեցեք, նրանց ընկերության անունը մարդասիրական է։
«Մուրճ»–ի խմբագրատանը եղանակները խառնվելու պատճառով ձեր ապահովության ֆոնդի ժողովը հետաձգվում է անորոշ ժամանակով։
Բայց ահա նա ինքը.
«Բարև ձեզ, պ<արոն> Արասխանյան, չէ որ դուք մի քանի անգամ հայտարարել եք. ի՞նչ եղավ գրողների ապահովության ֆոնդի ժողովը»։
– Ես[1] գրողների վիճակի վրա յուր ժամանակին կմտածեմ[2]։
– Այժմ ի՞նչ է որ։
– Այժմ ես մտածում եմ «Մուրճ»-ի ապահովության ֆոնդի մասին։
– Բայց չէ որ դուք ապահովված էիք, հրատարակիչ ունեք։
– Ես նրան դուրս վռնդեցի։
― Ինչո՞ւ։
– Որով<հետև>[3] խենթ էր, առանց որևէ մեկ իրավունք ունենալու «Մուրճ»-ի վրա տարե<կան> ինձ ռոճիկ էր տալիս, «Մուրճ»-ը հրատարակում էր իրան հաշվով, աշխատակիցներին վարձատրում էր․․․ Ես էլ նրան դուրս վռնդեցի․․․
|