Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոլորտները տատանվեցին։ Դողաց խեղճ հոգին, և[1] դալուկ հրեշտակների եղած գույնն էլ թռավ երկյուղից։

— Անպիտա՜ն․․․ ես քեզ տվի իմ շնորհքները, ստեղծագործելու բարձր կարողությունը, քնքուշ զգացմունքներ և ճոխ երևակայություն, նուրբ ճաշակ[2], քեզ ուղարկեցի որպես իմ մարգարեն[3], դու տարար այդ բոլորը թաքցրիր և․․․

— Չթաքցրի, տեր, մի քանի անգամ ցույց տվի․․․ բայց բանի տեղ չանցավ․․․

[4]Աստվածային շնորհքներդ, եթե ցույց տվիր դու․․․ և[5] սկսեցին շանթերը փայլատակել[6]։

— Ես հայերի մեջ էի, տե՛ր,— շշնջաց հոգին։

— Հա՜․․․— մեղմացած բացականչեց աստված և հրամայեց,— տարե՛ք սրան նահատակների բաժինը։

  1. [առանց այն էլ սփրթնած]
  2. [մարդասիրական ըմբռնողություն]
  3. [և]
  4. [Հապա ի՞նչպես եղավ, որ չնկատեցին ]
  5. [նորից կուտ<ակվեցին>]
  6. [արարչի աչքերում]