Այս էջը հաստատված է
Օրիորդը սեղանի ծայրին նստած[1] գիրք է թերթում, կարդում։ Սեղանի շուրջը խոսում են։
ՄԱՅՐԸ.– Մարգո, ինչ[2] կարդալու ժամանակ է։
Աղջիկը՝ գիրքը ծալելով.
– Ես ձեզ չեմ խանգարում․․․
Նրանք խոսում են ու աղջիկը լուռ, ձեռքին գլուխը հենած՝ կա<րդում է>։
– Մարգո, ինչո՞ւ ես տխուր։
– Ես տխուր չեմ։
– Ինչո՞ւ չես խոսում։
– Ես խոսում եմ։
(Ներս մտնող հյուրերը. կանայք. երբ բարևում են օրիորդին, դիմում են ծնողներին).
– Ախար, սրան երբ եք պսակում, էսպես ինչպես կարելի է։
ԾՆՈՂՆԵՐԸ.– Հա՛, էլ մի ասիլ[3] ։
Անվանակոչություն է։ Գալիս են հյուրերը։ Գալիս է ցանկալի[4] փեսացուն։
– Օրիորդ, թույլ տվեք նկատել, թեև գուցե <1 անընթ.> դուք հրաշալի ճաշակ ունեք, այդ կապույտ շորը ձեզ այնպես է սազում։