ինձ[1] ներեն իմ հանդգնությունը, որ ես համարձակվեցի իմ խոսքն ասել։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Ոչ, ես այդ չեմ ասում․․․ դուք տակտիկա․․․
Հեռատես պետք է լինել․․․
Հա՛, հա՛, հա՛, հա՛. <1 անընթ.> ։
Ս<ՈԻՐԵՆ>.– Եվ մենք կին ենք երազում, որ նա թև տար մեզ, ոգևորեր, համարձակություն տար մեր սրտերին[2]։
0՜ֆ, աստված իմ․․․
ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես․․․ ես․․․
Ս<ՈԻՐԵՆ> [3]Բավական էր, բավական, ի՜նչքան դառն է, ի՜նչքան ծանր։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց․․․ սպասեցեք․․․ տեսեք․․․
Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ, ոչ. դուք ինձ հիասթափեցրիք սաստիկ, սաստիկ․․․ թող նրանք ինձ ինչ ուզում են ասեին, անեին, ինչքան կուզեն նեղացնեն, միայն թե ձեզնից այդ չլսեի։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Բայց ես դեռ ոչինչ չեմ ասել
Ս<ՈԻՐԵՆ>.– 0՝, դուք այնքան ասացիք (Ձեր ադաթներն եք առաջ <․․․>)։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Ի՞նչ ասացի ես։
Ս<ՈԻՐԵն>.– Ես[4] այն իրիկուն սկսեցի ձեզ ճանաչել, երբ սկսեցիք վարանելով բացատրել մերթ իմ, մերթ ձեր հոր խոսքերը։ Այդ անտանելի է իմ հոգու համար։ Ես մի ժամանակ– և դեռ մի քանի օր առաջ, կարծում էի, որ ամեն մարդ իր սրտում ունի մի բարձր կարոտ, մի[5] զգացմունք, ձգտում՝ վերանալու, դուրս գալու այս խեղդուկ մթնոլորտից, տարածության, լայն տարածության կարոտ ունի իր մեջ, ես քեզ այնպես կարծեցի, ա՜խ, ես քեզ ի՜նչ կարծեցի, ի՜նչ երազեցի, որ նա ինձ թև կտա սլանալու և ահա, երբ հասարակ կարծիք եմ հայտնում, նա իրենց ադաթներն է առաջ քաշում։
0՜, դու թշնամու նման․․․
ՕՐ<ԻՈՐԴ>– Ոչ իմ գլուխը չի ցավում։