Ս<ՈԻՐԵՆ>.– Մի՞թե դուք սուտ[1] խոսել գիտեք։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Երևակայեցեք, ես շարունակ սուտ եմ խոսում։
Ս<ՈԻՐԵՆ>.– Ոչ[2], ոչ, դուք չեք կարող սուտ խոսել։
Ուրեմն ձեղ չհավատանք– շատ քիչ․․․
ՕՐ<ԻՈՐԴ> (Ծիծաղելով).– Ոչ[3], գիտեք, ստախոսությունը մի հրաշալի մութ անկյուն Է, ուր դուք կարող եք ծածկվել՝ ձեզ չվրդովելու համար։
Ս<ՈԻՐԵՆ>.– Սակայն ես պետք Է ասեմ, որ մի քանի անգամ նկատել եմ ձեր ստախոսությունը, այն օրը դուք ձեր մորն ասում Էիք․․․
(Ներսից երբեմն գլուխները հանում են, սա ու նա ծիկրակում)։
ՕՐ<ԻՈՐԴ>․– Ամեն օր, ամեն օր, ամեն օր․․․ անկարելի Է, ուրիշ կերպ անկարելի Է։ Երևակայեցեք, եթե ես մի օր ճշմարիտ խոսեմ, աստված իմ, առավոտից մինչև երեկո․․․ հենց[4] այս րոպեիս․․․
Ս<ՈՒՐԵն>.– Ինձ հետ․․․
ՕՐ<ԻՈՐԴ>– Այո, ձեզ հետ[5]
Ս<ՈԻՐԵՆ>.– Մի ճամփա լիներ, մի իջևան ունենար, իջնելու տեղ կլիներ ու գնայիր, անվերջ գնայիր։ Տրտունջ, տրտունջ, մի խազեինից մյուսին, անվերջ փոխում ես, փոխում։
- ↑ [ասել]
- ↑ [օ, այդ արդեն սուտ եք խոսում]
- ↑ [երևակայեցեք]
- ↑ [եթե ձեզ հետ]
- ↑ [ [Ս<ՈԻՐԵն>․-Ամեն տեղ։ՕՐ<ԻՈՐԴ>․– Միայն մի անկյուն գիտեմ, ուր կարելի Է անկեղծ խոսել, այդ իմ սիրտն Է։ Պետք Է կեղծել ու մենք կեղծում ենք։ Ս<ՈԻՐԵն> (Մտածմունքի մեջ ընկնելով)․–[Հիրավի] Եվ մեր կյանքն ամբողջ մի կեղծիք Է, սուտ ժպտում ենք, սուտ [ամենա]սուտ ենք ապրում։ Լավագույն զգացմունքները, լավագույն խոսքերը կորցրել են իրենց իմաստը, դարձել են դիմակներ, զզվելի Է, ճշմարիտ, ես հոգնել եմ այս տեսակ կյանքից [ Էլ չեմ կարողանում տանել, վճռել եմ՝ հեռանալ գյուղը, այնտեղ մի քիչ ազատ շունչ քաշել բնության ծոցում, այս անմիտ աղմուկներից հանգիստ, հեռու, և ուժերս նվիրել ժողովրդին։) ՕՐ<ԻՈՐԴ>– Նախանձում եմ ձեզ, պ<արոն> Սուրեն, ախ, ինչ հաճույքով ես Էլ կուզենայի այդպիսի մի անկյուն, այդպիսի մի հանգիստ, մի կյանք]։