Տանտերը կարծիք է հայտնում, որ ամեն մարդ յուր համար։
Փեսացուն նրան աշտպանում է։— Իմ կարծիքով <...>
Ս<ՈԻՐԵՆ>.– Ախ, պարոն, երանի ձեր կարծիքով ապրեինք, ինչ երջանիկ բողոճներ կլինեինք մենք։
Մյուս օրը տիկին Լռակունին, ընկեր֊ծանոթները հանդիմանում են, թե այն զգեստով, որ կար ունի մեջքին, մեջքին՝ կա՜ր, ինչպես գնաց ժողովի (սիրուն դեմքը շատ նշանակություն ունի ժողովրդականություն անելու համար)։
Տիկինը գովել է Գաղափարյանին, մեկը եկել է Տիկին, և պատմում է.
— Նրան էիր գովում, ոչ քաղաքավարություն, ոչ մի իրական շարժում, ոչ մի հաճելի խոսք, ֆու, այդպիսիները մեծ պասի օրերի նման են և գովում են ...–ին, որ հիանալի կավալեր Է և այլն, և այլն, ձևերը, խոսակցությունը, ժպիտը, հայացքները:
ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿ
Մենակ իր շրջանում ու սովորել է լսել, սուտ խոսել, կարծես մեռած է, ոչնչով չի հետաքրքրվում, գալիս են, գնում, նա գլուխը վեր չի քաշում, կարդում է։
Անցյալ օրը մեզ մոտ եկան Սուրմակովները. ծիծաղում են, խոսում են բալից, կոնցերտից, իբրև թե այստեղ չէ։
Երբ մեզ ծանոթացրին, նա նստած էր սեղանի ծայրին, ասես թե վշտացել էր մեկից[1]։ Ես հետաքրքրվեցի, տեսա նրա մեջ մի բան կա, այս դատարկներից չի[2]։
ՄԱՆՅԱ,– Գլուխդ վեր քաշիր, ի՞նչ ես տխուր նստել։
– Ես տխուր չեմ։
– [3]Այստեղ մարդիկ են խոսում։
– Ես լսում եմ։