Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարտական ըլի, ով տեղեկություն ունի։

Տանուտերն էլ մյուս կողմից սպառնալի գարմաքով նայելով Արութնին, Ղուկասին ու՝

— Ո՞վ ա ձեզանից բան առել, ա՛ տղերք։

Նրանք լոում են[1]։

— Բա ի՞նչ [ես] բերանդ ցրում։

— Ա՛յ խալխ, խի՞ չեք խոսում։ Նրանք լռում են։

— Ա՛ խալխ, ձեզ ի՞նչ ա Էլել, չէ նոր իմացաք։

Այստեղից, այնտեղից։

— Տո դե բանի եդնա չեն ընկնիլ, մարդն էն ա, ողորմի իրան հորը, բան չի ուզում, էլ ի՞նչ եք դավի դառաբա սարքում ։

ժողովուրղը, որը կանգնած, որոնք նստոտած, հավաքված են գեղամիջում։ Հեռուն բացվում է[2] լեռնային շքեղ տեսարան։ Անտառներ, վտակ, ջրվեժ։ Խուլ աղմուկ։ Մյուս կողմից շարունակ գալիս են։

1 ՏԵՍ<ԱՐԱՆ>

ՎԱՐԴԱՆ (Ձեռքը բարձրացնելով).— Տղե՛ րք, հլա սուս արեք։

(ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ) Սու՜ս–սու՜ս Ադա՛, սուս կացեք։ Ադա՛, Առաքել, քա՞նի խոսաս։ < ․․․>

[3]Լռում են։

ՎԱՐԴԱՆ․— Տղե՛րք, (քանի տանուտերն ու[4] քլոխվեն եկել չեն[5], եկեք մեր միջին խոսանք, հլա տեսնենք) մեզ ընչի են հավաքել, էս ի՞նչ բան ա։

(ԽԱՌՆԻԽՈՒՌՆ) Հա՛, հա՛.Շատ լավ ես ասում. Խոսանք.Սո՜ւս, (իրար) սո՛ւս։

  1. [ձեզ]
  2. [բնության]
  3. [Բոլորը]
  4. [սուդիեքը]
  5. [ասում եմ]