Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Մենք, գիտենք, թե կարալ չենք խո, քունը կա ու կա․ սրան ի՞նչ կասես, ո՞ւմ վրա կասկած ունես․․․

Ս<ԱՏԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>,– Ձեզ մատաղ, իմ գլխումը խելք չի մնացել, ինձ ի՞նչ եք հարցնում։

– Բա ոքմնու վրա կասկած չունե՞ս։

– Չէ՜, ում մեղքն ընկնեմ․ ես ում եմ ինչ արել[1], որ ասեմ սա կըլի արած։ Այ խալխ, մնիդ[2] ու մնիդ ասել ե՞մ՝ աչքիդ վերև ունք կա։

– Չէ՜։

– Աստված գիտի, որ չէ։

– Պա՜, քու լավությունը։

– Ա՛յ տա։

ՍԱՏ<ԱՆԱՆՑ ՍԻՄՈՆԸ>.– Դե հիմի ես ի՞նչ ասեմ, որի՞դ յախեն բռնեմ, բա աստված իմ տունը քանդիլ չի․․․

– <Քանդիլ չի, ի՞նչ ա։

– էլ ինչա, խի՞ ես ասում։

– Բա մենք մեռած ե՞նք։

Ք<ՅՈԽՎԵՆ>․– Որ էտենց ա, մենք գեղով քեզ քու վնասը կտանք։

– Չէ՜, ձեզ մատաղ, էդ էլ թողալ չեմ[3], որ հիմի էն աղքատների բերնիցը կտրեմ, թե իմ պակասը լրացնում եմ։

– Վա՜յ է, հոգիդ լուս դառնա։

– Այ օխնվիս, թե չէ իմ մտքումը կար պարտք անեմ ու երկու փեթակ առնեմ։

ՄՑՈԻՍԸ․– [4]Երկու թաղար ցորեն ունեմ, պետք է տայի մի ճանճի։

– Մի ձի ունեմ, պետք է ծախեի։

– Օքմուց բան չեմ ուզում։

– Ո՞նց չես ուզում, բա Ղոլկասի 15 մանեթն ընչի՞ ես առել, Մարտիրոսին ո՞վ խեղդեց՝ 10 մանեթն <առավ>, Արութնին ո՞վ <1 անընթ․> բարաթ առավ։

Սատ<անանց> Ս<իմոն>ը ձեռքերը տարածած դեսդեն, նայում է ապշած։

  1. [որ ոքմի ինձ]
  2. [մի վատություն եմ արել]
  3. [իմ ինչնա պակաս]
  4. [Ես վճռել էի]