Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


անտառների թավուտների բնակիչներ, ահա ձեզ էսօր ընթրիք փառավոր։

Ազգային անգղերը <․․․>։

M. N.– էլ չի կարում նա անտառում արմատ ու խոտ որոնի քաղցը հագեցնելու, իսկ մենք չենք կարող հավաքել իր համար։


ԱՐՏԱՎԱԶԴ

(ՆԱԽԱՆՁ)

Նախանձեց հոր թաղման փառավորությանը։

Առաջ վրդովեցնող երազներ է տեսնում, կանչում երազահան մոգպետին։

Տանջվում է։

Սյունազարդ պալատում գիշերով, մինչ անքուն տանջվում էր Արտավազդը, հոր ուրվականը երևաց նրան և վշտացած հարցրեց, թե ինչո՞ւ է նախանձում յուր մահվան։

– Մինչ դու գնացիր, ամենը <...>։

– Ցորժամ յորս հեծցես <...>։

Տեսարանից ու արքայի անեծքից խելագարված Արտավազդը (գիշերը) զարթեցնում է և հրամայում առավոտը վաղ որսի երթալ[1]

ՄԻ ՏԵՍԱՐԱՆ

Մասյաց սարերում..․ Մռայլ գիշեր ու կայծակ․ դես ու դեն փախած ձիավորների փողերի հնչյուն, շների ոռնոց։

– Չա՛ր, չեն հանդուրժիլ քեզ ազատ Մասիսի քաջերը, և երբ որսի կերթաս դեպի սարերն ազատ Մասյաց, քեզ կբռնեն քաջերը, կձգեն մութ և անլույս վիհը, որ էլ լույս չտեսնես։

  1. [Ապրանքի լուսամուտներից նայում են՝ ինչպես է ձին քշում խելագար արքա]