Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<ՄԵԾ ՈՐԴԻՆ>

ՄԵԾ ՈՐԴԻՆ.– Հե՜յ[1] , ազատ արեք նուշափետերը էդ չոր կմախքից, որ էլ պետք չի[2] նույնիսկ սատանին։

ԱԶԳԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԵՐՑՆՈՂՆԵՐԸ․– Հա, հա, հա, հա։

Չախկալները[3] պետք <է> էսօր

Ընթրիք անեն փառավոր։


M N.– էլ չի կարանում նա ման գա[4], մենք հո չենք կարող ման գալ իր տեղակ։

Ազգային ագռավները <..․>։

M N.– Փնջվել են իրեն ատամներն, բթացել արդեն, ինչպես պառաված փղի ատամներ։ էլ չի կարում ուտի։

Մենք հո չենք կարող ուտել իր տեղակ։

Ազգ<ային> մարդագելերն <...> ։

M․ N.– էլ չի կարում նա (կոկոսի) ծառը բարձրանալ հողագործներից[5] պտուղ գողանա, իսկ մենք չենք կարող իր տեղ գողանալ։

Ազգ <ային> գիշատիչ գայլեր–

M․ N.– էլ չի կարում նա կրել իր ջրի ամանը, որ աղբյուր ջուր առնի (հոտած ջուր)։

Մենք հո չենք կարող կրել իր տեղակ։

ԱԶԳ<ԱՅԻՆ> Հ.– Ուրախացեք, ոռնացող գիշատիչներ, պիտի էսօր ընկ<նեմ>։

M. N․– Նա էլ չի տեսնում, նա էլ չի խոսում, նա էլ չի լսում, մի՞թե ուրիշը կարա տեսնի, լսի, խոսի դիակի տեղ։

ԱԶԳ<ԱՅԻՆ> <1 անընթ.>– Երբ ամենքը շորթեն իրենց բաժինը, բան չի մնալ էլ[6] որդերին։

M․ N– Դեն շպրտեցեք էդ[7] կմախքը հին, որ պետք չի[8] արդեն նույնիսկ սատանին[9]։ Չախկալի փորը– պարիայի գերեզմանն է։

ԱԶԳ<ԱՅԻՆ> <1 անընթ.>– Վազեցեք, եկեք, հավաքվեցեք

  1. [վեր դրեք]
  2. [մեր բանին ոչ էլ]
  3. [Չախկալները]
  4. [Իսկ]
  5. [վելլախտներից]
  6. [ճիճուներին]
  7. [հին չոր]
  8. [ոչ մեզ ոչ էլ]
  9. [էլ չի պետք Շնագայլի]