Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդին մի բան բարդում են։

Աստված ինքն էլ պարզ է[1] անհուն մի պարզություն։ Ինչ հիմարություն է՝ միայն հիմարություն անվանելը։

ԿՆՈՋԸ

Իմ լուսատտիկ,
Որ լույս ես ցույց տալի,
Կրակ ես Փայլեցնում,
Բայց ջերմություն չունե<ս>։

Այ լուսատտիկ, որ փայլ ես տալիս առանց ջերմության։

Երկու սիրտ։ Գլ<խավորը>, որի պատճառով ընկնում Է։

Կեղծավոր և այլն։ Այդ մարդու[2] սիրտը մի շպարած, սիրուն տուն Է, որի մեջ բազմաթիվ սենյակներ կան։ Աոաջին սենյակում՝ վարդ, երաժշտություն, քաղցրավենիք, գեղեցկություններ ներս են հրավիրում։ Երկրորդում թունավոր նետերով, ժանգոտ սրերով, թույնով <․․․>[3]։

Երրորդում՝ գերեզմաններ։

Հեռու փախիր նրանից։

Մյուսը[4]մռայլ բաների նման Է[5] , բանտ, որի մեջ բանտարկված են բռնության դեմ բողոքողները, ազատության համար կռվողները և այլն, գաղափարի հալածված հերոսները։ (Սա աղքատն է)։

(Կնոջը). - Դու մեղավոր չես, իսկի մեղավոր չես, Հասմիկ։

- Իսկ միշտ այդպես չես ասում։

- Այո[6], քեզ[7] քո ամուսինը, քո սիրողը[8] իրավունք ունի[9] մեղադրելու[10]։ Բայց փիլիսոփան[11]՝ քո հանցանքի[12] պատճառը քեզանից առաջ խոստովանելով)[13], չի մեղադրում հետե– վանքի մեջ։ Փիլիսոփա և ամուսին՝ երկուսն էլ կան իմ մեջ[14]։

  1. [բայց]
  2. [նման է]
  3. Այս պարբերության լուսանցքում գրված է. «հասարակական դիրք»
  4. [խոշորադեմ]
  5. [մի մեծ]
  6. [Երբոր]
  7. [համար խոսում է]
  8. [նա]
  9. [քեզ]
  10. [այնպիսի հանցանքների մեջ, որոնցով տանջում ես դու նրան]
  11. [այդ]
  12. [առիթը]
  13. [քեզ]
  14. [այդ երկուսն էլ կռվում են քո դեմ]