Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱԳԱՎՈՐ

1021—1022

Աոաջին գործ<ողություն>

1 տես<արան>

[Թագավորը յուր մատենադարանում նստած (գիտ<նականներով>) կրոնավորներով շրջապատված, կարդում են յուր պատվիրած օրենսգիրքը, մարդակազմությունը և հրճվում, խրախուսում, խոստանում, յուր մտքինը– ցնորքները պատմում, վանքեր է շինում․ եկամուտներ տալիս, որ լո՜ւյս, լո՜ւյս ծավալի։]

2 տես<արան>

Ներս են գալիս իրար ետևից Սարգիս (սենեկապետ և խնամակալ) և մյուս իշխանները, նոր բոթից շփոթված[1], հայտնում են սելջուկների արշավանքը, որ արդեն հասել են, ասում են, Վասպուրական, Նիգ և այլն, և այլն, ասում են, այսպիսի այլանդակ հրեշներ են՝ ոչ հոգնել գիտեն, ոչ երկյուղ, ուտում են, քնում են ձիու վրա[2], աղեղները ավելի բարձր են, քան իրանց հասակը[3]։ (Դրսից աղմուկ է. ձայներ խառնիխուն):

– Այս ի՞նչ ձայներ են, հարցնում է թագավորը։

– Քաղաքը սարսափի մեջ, ժողովուրդն ալեկոծվում է հրապարակներում[4]։ Քաղաքում ապրող անօրենները թռչում

  1. [և]
  2. [ [նետերը]]
  3. [այս բառի վերևում գրված է․ «Մաղաքիա»]
  4. [հազիվ ներս մտան]