Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ուրախությունից, ավազակները լցվել են, սոված գայլերի ոհմակների նման քաղաքի պարիսպների տակերն են հասել, և ամեն մտնող մի բան է ասում։ Մտնում է մի իշխան.

– Մի հոգսը գեո մահացու չի[1] Վրաստանից պատգամավորներ եկան[2], օգնություն են ուզում կայսեր դեմ[3]։ Ասում են, այս նոր հանգամանքները իրան համար բարեհաջող է գտել քո եղբայրը։

– Եմ թշնամիների եղբայրը։

Նա էլ պատեհ ժամանակ է համարում վեր կենալու։ (Գոսից աղմուկներ, ձայներ)։ ժողովուրդը[4] պատերին։

– Պետք է հանգստացնել։

– Մի քանի խոսք ասացեք պատշգամբից, վեհափառ տեր։

Կաթողիկոսը գնում է, գալիս է, մի կողմից խոսում է բարձրաձայն։

– Հանգստացեք, այդ բոլորը սուտ լուրեր են, դրանք սովորական ելուզակներ են[5], որ միշտ կարգադրած է մեր մեծազոր թագավորը, ամեն ինչ բարի կլինի[6]։ Գնացեք ձեր տները, հանգիստ եղեք և աղոթք արեք, որ աստված զորացնի ձեր թագավորին աղաչեցեք, որ նա հալածի ձեր թշնամուն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՛ւն․․․

Ետ է դառնում, մոմռացող ծովի նման և հրապարակից զարկվում է պալատի պատերին, պահակները հազիվ են կարողանում[7] <․․․>:

– Ամենից հապճեպն է այդ անօրենների գրոհը, դեռ այդ հոգանք։

[8]Վասակ իշխան, դու առ[9] զորքն և անցիր դեպի Նիգ,

  1. (հենց նոր]
  2. [(ուզում են թագավորին)]
  3. [(տեր ողորմյա, մռնչում են հոգևորականները)]
  4. [(մոմռացող ծովի նման յուր ալիքներով զարկում է պալատի) ]
  5. [(չնչին է վտանգը և այն էլ արդեն)]
  6. [(Դուք)]
  7. [ (– Դուք էլ, իշխաններ, անցեք ժողովրդի միջով, հանգստացրեք նրան, հանգստացրեք զորքին)]
  8. [Դու]
  9. [մեր]