Միթե, նրանց համար[1] այս արյան և արհավիրքների փոխարեն լավ չեն սերն ու խաղաղությունը։
Ինչ են ուզում։
Հմուտ զորավարների ձեռքով իմ լավագույն, գնդերը ես կուղարկեմ[2] Վրաստան, որ գան մեր եղբայրական պարտքը կատարելու։ Կպատվիրեմ, որ միայն հաղթության ավետիս բերեն ինձ համար, և թերևս նրանք ձեզանից առաջ հասնեն[3] Վրաստան։
– Ծառա ենք ձեր տերությանը։
Մենք կշտապենք ձեր եղբայրական[4] զգացմունքը հայտնելու մեր թագավորին։
– Իսկ այսօր սեղանակցեցեք մեզ, այս տխուր օրերում, ուրախանանք, ու <․․․>։
Անտառուտ հովիտ։ Հեռվից լսվում է զորքերի երգի ձայնը։ Անց են կացնում թագավորական դրոշակը։ Ապա երևում է թագավորը յուր իշխաններով․ նրանք զվարթ խոսում, խնդում են։ Հանկարծ[5] լսվում է մի տխուր[6], սարսափելի ձայն[7]։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ և տխուր ոգևորությամբ այսպես աղաղակելով նրանց դիմացն է կանգնում մի բարձրահասակ մարդ։ Նրա երկար մազերն ու միրուքը խճճված են, ոտները բոբիկ, հագին քուրձ, և ամբողջ կերպարանքը տարօրինակ։
– Ո՞վ ես դու,– մարդ,– հարցրեց թագավորը։
– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ։
Ծիծաղում են (և վախենում)։
ԹԱԳ<ԱՎՈ>Ր[8] <․․․>։
Վ<ԵՍՏ> ՍԱՐԳ<ԻՍ>.– Որտեղացի ես, ի՞նչ ես կորցրել։
– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ։
Թ<ԱԳԱՎՈՐ>– Թե մարդ ես խոսիր, ի՞նչ ես կամենում։
– Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ։