Ապուսաթն է սպառնում Դվինից, սրանց հետ այսքան ելուզակներ գավառներում, սով ու սովամահ բավական չէին[1], վրացիներն արդեն օգնություն են ուզում հույների դեմ[2]
Վրաստանն[3] ընկնելով՝ հերթը տալու է յուր հարևան Հայստանին[4]։
Այդ միևնույն ժամանակ մեր պատերազմն է և այդ պատերազմը անխուսափելի է։ Բայց մենք մի կերպ խուսափում ենք՝ կատարելով մեր հողից դուրս։ Աղետը բազմապատիկ մեծ է, երբ զորագնդերը անցնում են երկրագործի արտերով ու գյուղերի վրայով։ Այսպես է։
– Այդ ճշմարիտ է։
Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր.–[5]Այլ կերպ մի՞թե ես ձեռք կտայի այն լակոտին, որ օգտվելով[6]<․․․>[7] [8] գանգատով ինքնակոչ դատավոր հանդիսացավ և այնպիսի ավազակային դատաստան արավ գլխիս։ Թող ներս գան։[9]
– Ողջույն ձեզ, Վրաստանի քաջ իշխաններ, ուրախ եմ ձեզ տեսնելով իմ պալատում։ Քաջ X[10], ծերացել ես այս մի քանի տարում։
– Ծանր տարիներ ենք անցկացնում, տեր արքա։ Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր (Յուրայիններին)․– ճանաչում եք․․․ հերոսին[11]։
Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր (Նայում են).– Դու ինչպես ես։
– Ծառա եմ ձեր տերությանը։
Թ<Ա>Գ<ԱՎՈ>Ր.– Սա այն է, որ․․․ և բոլորը ընտիր տղամարդիկ են, շատ ուրախ եմ, բարով եք եկել։
– Արդյոք ինչպես է մեր եղբայր Գեորգի թագավորը, ինչպես են Վրաստանի փառավոր իշխանները, քաջ զորքերն ու ժողովուրդը։
- ↑ [դեռ փոքր հոգսեր էին Գեորգին էլ]
- ↑ [Թ<ԱԳԱՎՈՐ>— Այդ արդեն ավելորդ հոգս է և մի նոր պատերազմ, որ կանչում ենք մեր երկրի վրա։ Հ.— Թե պարտականությունը և թե շահը ստիպում են այդպես անել։ Թ<Ա>Գ<ԱՎՈՐ>․— Այո, ուրիշի մասին հոգալով՝ մեր մասին ենք մտածում։ Այո։]
- ↑ [կընկնի այդ]
- ↑ [այդ հույների հին երազն Է]
- ↑ [Հապա]
- ↑ [մի]
- ↑ [անելանելի դրությունից]
- ↑ [լիրբ ստահակի]
- ↑ [Դեսպանները]
- ↑ [դու շատ չես ծերացել ես դու]
- ↑ [ճանաչում ենք, տեր]