– Խեղճ կին, օ՜հ, ոչ մի մոր աչք այսպիսի հանդես չի տեսած։
– ՄԱՅՐԸ․– ճանապարհ տվեք, տեսնեմ, որն է քաջ իմ որդիներից։
Բարձրանում է, նայում պատերազմի դաշտին և օ՜հ խոր կանչելով՝ թալկացած ընկնում բռնողի ուսին[1]։
– Այն հունաց օգնական զորքերն են։
– Այդ բոլոր սրերն ու տեգերը իմ սիրտը կտրատելու համար են բերել իմ որդիքը[2]։ Երբեք ոչ մի մոր իրան որդիքն այսպես հանդես չեն ցույց տվել[3]։ Ես էլ այնպես կաղոթեմ[4]։
Գալիս է թագուհին, նայում է դաշտին և աղաղակում․
– Ոհ, աստված, օգնիր թագավորին, զանգահարեցեք, աղոթեցեք։ Թող Աբասի նետերը ետ դառնան[5], իր սիրտը ցցվեն։
– Լսիր, խանում[6], ինչպես ես անիծում իմ որդուն այս վտանգավոր ժամին։
Հապա ինչ։
– Ինչ ասեմ (մնում է շվար ու դառնում դեպի երկինք), ինչ ասեմ։ Թող[7] աստված, ինչ ասեմ (որոտյունները լսվում են, պատերազմն սկսվում է)։ Ոչ մեկին, ոչ մեկին, աստված։
Զանգերը հնչում են ավելի սաստիկ։
Թագավորը տանջվում էր, ամբողջ գիշերներն անհանգիստ թափառում էր պալատի անթիվ սենյակներում, քունը չէր տանում, թուլացել էր արդեն, աչքերի լույսը պակասել, խառնվել, մազերն ու միրուքը չորացել, խճճվել։
Եկավ պալատական քահանան– ծերունին աղոթագիրքը ձեռքին– թագավորի համար աղոթելու։
Նա կարդում էր գլխին։
Թագավորը հետզհետե հանգստացավ, թեթև հառաչանքներ արձակեց, աղոթեց ու քնեց։
- ↑ [— Այն ինչ է,— հարցնում է։ (— Այն Աբասի բանակն է:)— Իսկ այն կողմ:]
- ↑ [Աստված, հաղթություն մի տուր, [նրանցից ոչ մեկին] իմ որդիներից ոչ մեկին, այսպես չի աղոթել ոչ]
- ↑ [ոչ]
- ↑ [որ երբեք չի աղոթել ոչ մի մայր] [Աստված, իմ որդիներից ոչ մեկին հաղթություն մի տուր]
- ↑ [իր վրա թող]
- ↑ [իմ որդուն– ես անիծում, լեզուդ կարկամի այդ անեծքի համար]
- ↑ [ոչ մեկին հաղթություն չտա]