Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծերունին տապետապ թփի տակիցը մոտիկանում է ու, շրըխկ, արջի ետևի թաթը կտրում։ Արջը գոռում է, ո՜նց է գոռում․․․ իսկ ծերունին վախից կացինն էլ թող է անում էնտեղ, արջի թաթը կռնատակն[1] է դնում ու թե երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Փախչում է գալիս տուն, արջի թաթը իր պառավին է տալիս ու ինքը բուխարու կողքը կտրում (փեչի), կուչ գալիս, միտք անում, արջի վրա մեղքը գալիս է։ Էն ինչ պառավն է՝ արջի թաթի մորթին[2] քերթում է, մորթուց էլ բուրդը փետում, կրակը վառում ու միսը դնում վրեն՝ եփի[3], ինքն էլ մորթու վրա նստած[4]՝ բուրդը մանում։

Արջը անտառում զռում է, զռում, տեսնում է էլ բան[5] չի կարող անել, էլ թաթը չի գտնելու։ Մի փետի ոտն ու մի костыл է շինում ու քարշ գալով թափառում է անտառում։

Գիշերը գալիս է։ Ծերունին վաղուց է քնել, իսկ պառավը նստած է ու նստած, արջի բուրդը մանում է ու սպասում, թե թաթը երբ է եփելու։ Մին էլ հանկարծ լսում է, որ մինը փողոցով գալիս է, փետով ճռճռացնում է, չրըխկացնում[6]։ Պառավը լուսածակից մտիկ տվեց ու տեղնուտեղը ահից մարեց. արջն է– չալկին հենվելով՝ մոտենում է խրճիթին։ Մոտենում է ու զռում.

Ճռճռում եմ, ճռճռում,
Լորենու ոտով,
Բարդու փետով,
Քնած է հողը,[7]



Չափածո հատվածի 6–12 տողերի նախնական տարբերակը․
6 ա․ Քնած է գյուղը,
բ․ քնած են գյուղերը

  1. [փեշն]
  2. [կաշին]
  3. [որ] եփի, [իսկ]
  4. [նստած]
  5. [ոչինչ]
  6. փետը ճռճռացնում է (չրխկացնել), չալկով թխկացնում, շրխկացնում
  7. [աշխարհքը]