Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Քնած է ջուրը․․․
Գյուղերը քընած,
Շեները քընած,
Քնած չէ մենակ
Անքուն պառավը,
Իմ մորթուն նստած՝
Իմ բուրդն է մանում,
Իմ միսն է եփում։


Պառավը սարսափած կրակը[1] հանգցնում է, հատակից ներքնատունը բաց անում ու ընկնում էնտեղ, տապ անում[2]։ Ոչ մեռած, ոչ կենդանի՝ էնպես կա։ Արջը սրահն է ընկնում[3], փետը[4] թրխկացնելով, դռան փակը ետ է գցում․․․ Խրճիթն է խրվում, մթնումը ոտը փոխում է թե չէ՝ դրըխկ, ընկնում է ներքնատունը՝ պառավի գլխին։

Արջը զռում է, պառավը գոռում է․․․ Պառավի մարդը զարթնում է, վեր է թռչում ընկնում գյուղամեջ, ժողովրդին օգնության կանչի։ Մինչև գնում է կանչում, մինչև գալիս են, գալիս են խրճիթն են մտնում, տեսնում են արդեն կաղ արջը ներքնատանը պառավի ոսկորները լիզում է․․․

Վրա են թափում[5], տալիս են արջին սպանում, բայց արջին սպանելով հո պառավը էլ կենդանանալ չի[6]։ Ասենք թե՝ պառավն էլ էնպես պառավ է լինում, որ ոչ ոք չի ափսոսում[7]։


ՇՈՒՆՆ ՈՒ ԾԻՏԸ

Մի գամփռ է լինում, մի վատ տեր է ունենում։ Էս տերը էս գամփռին օրերից շատը սոված է պահում։ Մի օր էլ էս շան համբերությունը որ հատնում է, վեր է կենում կորչում։ Գնում է, գնում, ճամփին մի ծիտ է պատահում, ասում է.

— Էդ ինչո՞ւ ես էդքան տխուր, շուն ախպեր։

Շունը թե՝

  1. [իսկույն] կրակը
  2. տապ անում [էնպես էլ կա]
  3. [մտնում]
  4. [փետով]
  5. [էստեղ] վրա են թափում
  6. չի կենդանանալ
  7. պառավի համար էնքան էլ ափսոսող չեղավ