Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջ եկավ մի ջահել ասպետ, որ երկար ժամանակ սիրում էր Թամարին։

— Ես կբերեմ,— ասավ նա ու իջավ[1] իր ձիուց։

Սարսափը պատեց ամենքին։

— Մի՞թե այժմ էլ չի սիրիլ սրան Թամարը,— մտածում են [ամենքը]։

Ահա լողում է սիրահար ասպետը[2] ջրային կապույտ տարածության մեջ․․․ հասավ[3]․․․ բարձրացավ էն սեպ ժայռի գլուխը, բռնեց թագուհու ձեռնասուն բազեն[4] ու կրկին ջուրը մտավ։ Գալիս է, մի ձեռքով բարձր բռնած բազեն, մյուս ձեռքով կռվելով ալիքների հետ։ Ամենքը հիացած նայում են ափից ու շշնջում.

— Այժմ[5] էլ չի մերժիլ Թամարը[6], այժմ կամուսնանա նրա հետ։

Հիացած նայում է և ջահել թագուհին[7] ու մտածում.

— Ո՛վ աստված, գալիս է նա․․․ Այժմ ի՞նչ պատասխանեմ նրա սերին[8]․․․ ո՛վ աստված, ի՞նչ արի ե՜ս․․․ երանի չէի ուղարկել․․․ երանի ետ չբերի․․․ երանի ինձ չհասնի․․․

Ջրերի ափին կանգնած[9] տանջվում ու այսպես աղոթում էր թագուհին և ահա․․․ ձեռքե՞րը հոգնեցին, ալիքնե՞րը սաստկացան[10], թե՞ թագուհու աղոթքն էր[11]՝ դժբախտ ասպետը բռնվեց տագնապով[12], մի քանի օրհասական[13] [շարժումներ] արավ ջրերի մեջ, բազեն թռավ, իսկ ինքը սուզվեց ջրերի տակը․․․

Քարացած կանգնած են ափին ասպետները, նայում են Թամար թագուհուն ու միտք են անում.

— Այժմ ի՞նչ կանի նա[14]․․․

Քարացած կանգնած է և Թամար թագուհին, նայում է ջրերի տարածության մեջ ու միտք է անում.

  1. [մտավ]
  2. [նա]
  3. հասավ․․․[բռնեց]
  4. [սիրելի բազեին]
  5. այժմ [անպատճառ]
  6. [նրան]Թամարը [գեղեցիկ Թամարա] թագուհին
  7. [գեղեցիկ Թամար] թագուհին
  8. նրա սերին, [ինչ ասեմ, եթե առաջարկ անի ամուսնության]
  9. [Այսպես մտա<ծում>]
  10. [արդյոք] ալիքնե՞րը սաստկացան, [արդյոք] ձեռքե՞րը հոգնեցին
  11. Աղոթքը [լսեց աստված]
  12. [հերոսը] [երիտասարդը] բռնվեց [օրհասական] տագնապով
  13. [տագնապալի]
  14. [Թամար թագուհին]