Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Այս ի՞նչ արի[1]․․․ ինչո՞ւ այսպես աղոթեցի․․․ այժմ ի՞նչ անեմ ես․․․

Այն օրվանից[2] քունը փախավ նրա գեղեցիկ աչքերից, հանգիստը կորավ[3], ու վիշտը բուն դրավ սրտի մեջ։

Ու հրամայեց Թամարը, ամրոց շինել տվավ էն ժայռի վրա, ամրոցում՝ մի վանք։ Գնաց մտավ էն վանքի մեջ, մենա՜կ, առանձին ապրում էր[4] այնտեղ, ու լաց էր լինում իր աղոթքի, իր անգութ աղոթքի համար[5]․․․


  1. արի [ես]
  2. [Ու] այն օրվանից կորավ
  3. կորավ [սրտից]
  4. [աղոթում էր]
  5. լաց էր լինում, [թե ինչու այնպես աղոթեց]