Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տավարի մեջ մտած ջոկում է գերը։ Առանց երկար մտածելու լոռըցին շուռ է գալիս ու ճրըրում, այսպես խոսելով (թուրքերեն, որպեսզի թուրքը հասկանա). «կգնամ մեր տունը ը՜, ը՜, ը՜, իմ հերն ինձ հարսանիք կանի ը՜, ը՜, մի տղա կունենամ, անունը կդնեմ Վարդան, կգնա կընկնի ձորերը ը՜, ը՜, ես կերթամ քարի գլխիցը կկանչեմ— հե՜յ, Վարդա՛ն, Վարդա՛ն–— այս ձայնի վրա, տավարից ներքև քնած ընկերը, որի անունը Վարդան էր, զարթնում է։ Թուրքերը տեսնելով նրան, տավարը թողնում են փախչում։ Դաշույնով տավարածին հսկող թուրքը հեռվից ձայն է տալիս, «ա՜յ, լավ արի՛ր, ես ինչու թողեցի քեզ գնաս ձեր տունը, քու հորն ասես քեզ հարսանիք անի, տղիդ անունն էլ Վարդան դնես, ձորն ուղարկես ու կանչես»։


***

Մի լոռըցու կալումը լծած եզը կորել էր։ Երկու օր որոնելուց հետո նա պատահողին հարցնում էր— տղերք կալումը, մեջքը թոզոտ եզն եք տեհե՞լ, թե չէ։


***

Զատկին լոռըցի հովվին ասացին՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց— հա՛, մեռելոց, համաձայնվեց հովիվը։


***

Երկու աշղ գալիս են Աքորի։ Բոլոր գյուղացիք հավաքվում են, որ նրանց հետ մաշ–խուլաթ անեն։ Մեր գյուղացիք շատ են սիրում այդպիսի դեպքերում իրենց շնորհքը ցույց տալ։ Իսկույն «բաս» են մտնում աշուղների հետ, որ նրանց կապեն ու սազները ձեռներիցը խլեն։ Շլինքները երկարացնում են, խոսքերը ծամծամում, բան չի դուրս գալիս։ Սրանց շայիր ու գովական Սերգոն սարումն է լինում, վռազ մարդ են ուղարկում նրա ետևից, գալիս է Սերգոն ու հանդգնությամբ «մեջլիսում» վեր գալիս։ Աքորեցիք հիացմամբ ընդունում են նրան և իրար մեջ քչփչում․ «ջանմ սան Սերգո,