հրես աշուղների թուք ու մուքը ցամաքացնել պտի տա հա»։
Սերգոն լոռըցու ինքնավստահությամբ սկսում է ու ձայնը զլում.
|
– Ջան, ջան, ձենիդ մատաղ, հմա թե ասիր հա, ըթենց կապի դրանց է՜․․․
Աշղները զարմացած էին մնացել, վերջը մեկը ասում է ընկերոջը.
– Սրանք հենց ավանակներ են եղել։
Աքորեցիներից ոչ ոք չի հասկանում. նրանցից մինը խնդրում է աշղին.
– Ուստա ջան, ավանակն ընչին են ասում։
– Ավանակն ասում են խելոք մարդկերանցը,– հեգնում է աշուղը։
– Հը, ի՞նչ ես ասում, ուստա, մենք հլա ի՞նչ ավանակ ենք, ավանակը մեր պապերն են․․․
Թուրք ուղտապանի մի ուղտը ճանապարհին բեզարմ է, բերում է մի լոռըցու պահ տալիս։ Լոռըցին մի օր տանում է ուղտը ձորի գլխին արածացնելու, ուղտը ձորն է ընկնում։ Մի ժամանակից ուղտապանը գալիս է յուր ուղտը պահանջում։ Սակայն ոչ ոք չի լինում, որ թուրքերեն հասկացնե եղելությունը։ Վերջը ձորից կանչում են բիձա Համբոյին, որ երևելի թրքագետ է եղել, վերջինս բացատրում է.
- Թուրք ղարդաշ ջան, սանն ուղտը թափ տված օլդի յար բուրթը, քարի կառ կրծլլաղի, ջուխտ ոտով սոթ պրծլլաղի, թե հըվատում չես, բու բաշի, բու կաշի, էդ էլ իստերսան ափար, իստերսան բաշխի․․․