Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բիձա Համբոն մի օր գնացած է լինում անտառը, ուր որսած է լինում երկու հատ սալամներ (կաքավներ), որոնցից մինը սաղ է լինում, մյուսը՝ սատկած։

Ճանապարհին պատահում է մի զրահավորված թուրքի, որից բավական վախենում է։ Թուրքը բարևում է.

– Այ սալամմ ալեք․․․

Բիձա Համբոն և շփոթվում է և զարմանում, տալիս է սատկած սալամը թուրքին՝ կարծելով թե թուրքը սալամն է ուզում։

Թուրքը շնորհակալ է լինում ասելով.

– Սաղ օլ, սաղ օլ.

Բիձա Համբոն դժգոհությամբ և վախեցած հանում է խուրջինից սաղ սալամն էլ և տալիս է թուրքին փնթփնթալով.

– Տո թուրքն ի՞նչ գիտեր, թե ես սաղ սալամ էլ ունեի․․․ այ զարմանք․․․