— Բա ո՞նց կըլի․ ուրեմն լավն էն ա, որ ով գա՝ ուտացնես–խմացնես, հալա փողն էլ չուզե՞ս։ էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ․․․ էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել– տվել,— զայրացած մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։
— Որ գա մի՛ն էլ տուր,— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։
— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։
— Աչքս լուս էլի, նրանք էստեղ փող են աշխատում, ես նրանց ձրի հաց ու ձու պիտի տամ։ Ուրեմն, քո ասելով, ես էշ եմ, էլի, նրանց համար։
— Ինչ ես ասում, ա՛յ ախպեր, մենք հո նրան պարտք չե՞նք։ Չէ՛, ախպե՛ր, հիմի ամեն ինչի համար փող ենք ուզելու։ Բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի․․․ Իսկ ով առանց փողի տա՝ օրը սևանա,— մեկտեղ իրար ձայնակցեցին մի քանի գյուղացի։
— Ա՛յ էրեխեք, աստծուն մի բարկացրեք, որ մեր բարին չխափանվի,— տխուր շշնջաց ծերունիներից մեկը, ու վեճն սկսվեց․․․ Աղմուկը մեծացավ․․․
էս բանը պատահեց Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղու շինության աշխատանքների սկզբում։
ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ
Լ IV, 1909, 1913
Լ-ի բնագիրը բաժանված է մասերի՝ Ա, Բ, Գ
էջ 54, տ 2 1898 թվին ~ խոսքս որտեղ դուրս եկավ… / Ո՛ւ, ո՛ւ, ո՛ւ…
Ձորերում սուլում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը (նույնը՝ Լ IV, 1919)
էջ 55, տ 3 Ա՛յ լեզուդ ~ որսկան Օսեփը / Ա՛յ, ձենդ կտրվի,– կանչեց
էն կողմից որսկան Օսեփը (նույնը՝ Լ IV, 1919)
տ 12 կանգնած / կանգնել
տ 15 ըլեն/ լինեն (նույնը՝ Լ IV, 1919)
տ 17 սրա / նրա (նույնը՝ Լ IV, 1919)
տ 24 ուստա / վարպետ (նույնը՝ Լ IV, 1919)
տ 27 Ո՞րտեզացի ես, ուստա / Ո՞րտեղից եu, վարպետ (նույնը՝ Լ IV, 1919)
տ 29 հալա մի հարցրու / մի հարցրու
էջ 56, տ 12 Ախչի / Աղջի
տ 12 տվեց/տվավ (նույնը՝ Լ IV, 1919)
տ 14 բերեց / բերավ (նույնը՝ Լ IV, 1919)
տ 14 դատարկի մեջը / դատարկի մարդու տոպրակի մեջը (նույնը՝
Լ IV, 1919) ա 19 ըլի/լինի
տ 19 ըլի / լինի