Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրուց, մին էլ ետ գնաց։ Տեսնեմ մի ահագին քոթուկ կա, չարչարվում ա պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի, որ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի՝ քանի ուշքը քոթկումն ա, վեր կենամ կորչեմ։ Կամա՜ց փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։

Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերուց թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին զատ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, մի ղափիլ քոթուկը վեր գցեց ու թո՛ւ հա թո′ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում ա, ասի հալբաթ ափսոսում ա, էլի։

Թո′ւ հա թո′ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ո՜նց եմ գալիս, ոնց որ հետ ածած ըլեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ տեսնեմ, խո արջը գալիս չի։ Հասա ղանատեղը։ էս Ավագը թե՝ այ տղա, էդ ի՞նչ խաբար ա, էդ ի՞նչ ես է լել։ Ասի՝ էլ խաբարը որն ա, քու տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա թվանքդ ո՞ւր ա։

Նոր տեսնեմ, որ թվանքս մտիցս ընկել ա, թողել եմ տեղը։

Եկանք էքսը մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք թվանքս բերինք։ Թվանքիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավագ, էլ պտեմ գնալ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնհենց չեմ անիլ, որ բռնի։ Թե՝ դու գիտես։

Թվանքս վեր կալա քարը պնդացրի ու գնացի։ Ամա տանձի էլ կաթոցի ժամանակն ա։ Գնացի Մասրեքա ներքի մատնովը տվի Տափակ մերու վրա դուս եկա. մչվանց ճաշ ման եկա, ոտնահան էլա, գտա ոչ։ Միտք արի ախպեր, սա ուր կըլի քաշված, ախր սա պետք ա որ էս խոզի սամթերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա, մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը, արջի իզն առաջիս։ Իզն ընկա գնացի, գնամ, տեսնեմ հրես մի միամորի բարդի կրծել ա, կրծել ու թողել։ Գլխի ընկա որ սրանում մեղր կա. Վերև մտիկ տամ, տեսնեմ ճանճն արկանոցից բանում ա։ Ասի՝ հմի թե իրան գտնեմ էլ ոչ, էս հո ֆորս ա ու ֆորս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ առաջիս մի մորմոնջաբուն ա քանդել, ամա հողը դեռ թաց ա։ Տեսա որ մոտեցել եմ։ էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Թվանքի քարին մտիկ տվի, աղզոթին փոխեցի, առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Թալի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ հրես տակին տանձ ա ուտում։ էս կռանը մի տանձ ա կաթում, դեսն ա վազում, մրթմրթալով ծամում ա ու անգաճ դնում, էն կռանը մի տանձ ա կաթում, դենն ա վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին անգաճ դնելու, ծառի տակը մտա, թվանքն երեսս կալա։ Տեսնեմ՝ թվանքիս ծերը տըմբտըմբում ա։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի․․․ Որ թվանքը տրաքեց, սա մի փիս գոռաց/զըռպըտըտի եկավ ու, ա՛ռ հա կտաս, ընկավ ներքի ձորը։ Թվանքը մին էլ լցրի,