Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողում չի։ Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, մի ղափիլ ձեռս գցեցի ասի դառթու տամ, խլեմ։ Հլե ձեռ գցեցի թե չէ, թանթլիկը բերուց ուսովս պատ տվուց։ Որ թանթլիկն ուսովս պատ տվուց, թվանքը բաց թողեց։ էնքան արի՝ թվանքի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս ա բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի, չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ քարը վեր ա ընկել, կորել։ էստեղ մեջքս կոտրեց։ Թվանքը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, էլավ ոչ։ Բռնեցինք իրար։ Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն էս ա ինձ ուտում ա։ Ձեն տվի. «Ա՛լաբաշ, հե՜յ, Ա՛լաբաշ հե՛յ...» Մին Էլ տեսա շունը կլանչելով գալիս ա։ Եկավ, հասավ։ «Ա՛լաբաշ քումա՛կ, ասի, ինձ կերավ...»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՛ւն, որ հասավ մեջքին տվուց է՛լի, ոնց որ մի գյուլլա ըլի։ Ամա ի՛նչ, էն շունը թե նրա մեջքին տված թե էն լեռ քարափին։ Բերնովը մին բուրդ ա պոկում, էլ ետ ղրաղ ըլում էլ եդ նի հասնում։

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Ես էլ իմացել եմ գիտեցող մարդից, թե արջը մարդի երեսի կթքի, որ աչքերը շաղի, շշկըլացնի։ էս գիտեմ, ամա էն սհաթին մտիցս ընկել ա։ Հլե մին էլ էն տեսա՝ կում արավ ու ինսանի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՛ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, եդնուց էլ թանթլիկով մի թունդ սիլլա հասցրուց, ինձ կորցրի։ Տեսա էլ ազատվելու դուռը չկա, ասի ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Չունքի արջը մարդի բռնած ժամանակ երեսին ման կգա։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել ա ինձ վրա, շունը ետնուց իրան ուտում ա, որտեղից բռնում ա, քյար չի անում։ Դու մի ասիլ ուստա շուն ա, գիտի արջը որ տեղիցը կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, անգաճներիցը բռնեց։ Որ անգաճներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը մի ղափիլ գազազեց, շանը թափ տվուց, մեջքիցը վեր գցեց ու բռնեց, հուպ տվուց թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։

Շունն էլ գնաց, մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը անգաճ ա դնում, տեսնի շունչ կա թե չէ։ Թե իմանում ա, որ շունչ ա քաշում տակի օքմինը, ջարդում ա, մինչև շունչը կտրի, թե հո չէ, քոթկաթաղ ա անում, թողնում, գնում, որ հոտի, ետնա գա հանի, ուտի։ էս միտք անելիս՝ մին էլ էն տեսա գլուխը բերուց գլխիս վրա դրուց, շունչն իրան քաշեց, անգաճ ա գրել։ Ես էչ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ, մին էլ անգաճ դրուց։ էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ, ես էս ա մեռած եմ, ինձ թող արավ, մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր ա գնում։ Ասում եմ՝ հենց ըլի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ շախ ու մախ կար, փետ կար, հավաքեց, բերուց վրես ածավ։ Մեջքիս վրա դրուց, շլնքիս վրա դրուց, էլ ետ գնաց։ Գնաց մի թեթև ցցչորի կար, էն էլ բերուց ոտներիս վրա