Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ

ՇՈԻՆԸ



շան աբուռ ունի
շան օրում է
շան պես իմացավ
շան պես կոնգոռնում է
շան զարմն է
շան ու գելի փայ էլավ
շան լափը գլխին ածավ (սովորություն պատմելու)
շան լեզուն բերնումն է
շան պես բեզարեցի
շուն մարդ է (շնանալ)
շան շնթռոց է
շան հետ կապելու
շան չարչարանքի մեջ է

<Գ. Տեր-Աղեքսանդրյան>—(Թիֆ<լիսեցոց> մտ<ավոր> կյանքը)
<Թիֆլիս, 1886>

շանը շապիկ կհագցնի (խորամանկ, հնարամիտ)
շան շնությունը գիտի, կատվի բնությունը (խորագետ)
շան փարթը գլուխն անցուց (հանդմանեց)
շան փարթը խաումա՞ տի լցնեմ (ինչո՞ւ դրամ տամ)
շան մսի գին է (էժան խիստ)
շան հետ ջուվա՞լ տի մտնեմ (կռվասեր, վատի հետ վեճի մտնել)
շան քարոզ տալ (օրինակներով հասկացնել)
շունը կապես — չի կենալ
շուն կարծել (պարապ է)
շունն առնի մեղքը (ով գիտի — կասկածելի թեև)
շունը տերը չի ճանչնալ
շունն հիշե — տերը նայե
(անունը տուր, փետը վերկալ)

<ճանիկյան Հ.> — (Ակնա Հն<ությունք Ակնա, Թիֆլիս, 1895>)

շունը ոտը չտարավ, ոտը թողեց
շունը շանից — ջուխտը մի տանից
շունը իր դռանը զալում կըլի
շանը քանի փետին անես (քար գցես) կհաչի
շունը շան միսը (թաթը) ոտը չի ծամիլ
փետը վեր ունես — գող շունը կիմանա
շան բախտ ունի
շան բախտը ոտի տակին կըլնի