Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շունը հաչելով կսատկի
շան հետ ընկերացի — փետը ձեռիցդ վեր մի գցի
դարտակ փետին շուն չի հաչիլ
շան կաղալուն մի հավատա
շանից մազ պոկելը խեր ա
ղարիբ շան ոտը յարալու կըլի
վազկան շունը որսկան կըլի

(Նավասարդ)



շունը հիշե — փայտը քաշե
շունը կզարնեն — տիրոջմեն կամչնան
շունը հաչի — քամին տանի
շունն Է հաչեր — հովն Է տարեր
շան պոչը մի կոխիր
շուն–շուն, եկուր զիս խած
շանը եղավ — կատվին մնա՞ց
շունը դարբնի խանութեն ի՞նչ պիտի տանե
Ասլանյան <Թ․, Հայկական առածներ տեղային ոճով 300 հատ,
Կ. Պոլիս, 1909>
շունն էլ էն չքաշի, ինչ.․․
գելը որ ծերանա —
շներին խնդալիք (մասխարա) կըլնի (Նախիջ<ևան>)

Շան պոչը որ կտրես, գառը չի դառնալ (Լոռի)
շունը շլակավորի վրա կհաչի
շունը կհաչի — քարվանը կքոչի
շան պոչը մանգյանում (կաղապար) չի դրստվի
շանից շուն (կծնվի) կըլնի
շաքար է — շան բերանումն է
եզ ու մեղրը շան տկում
շունը որ կատաղի — դեղը սպանելն է
շան կաղալը մինչև գիլին տեսնելն է
էմինյան <ազգագրական ժող<ովածու, հատոր Թ, Թիֆլիս, 1919>
շուն ու գել են (վատ են իրար հետ)
շուն ու կատու
շան ու գելի փայ (բաժին եղավ)
շուն դառնալ (կատաղել, զայրանալ)
շուն թակելով ապրել (հազիվ ապրել)
շան ծիծ կերած
շան որդի, շան ծնունդ (նախատինք)

շան հագ (պոչ)— դռան փակ (շատ գործածված)
շունը ձեռից հաց չի առնիլ