Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. կարճամազ պոյնտեր և
2. երկարամազ սետեր
спаниель (նապաստակի և աղվեսի համար հատկապես)
гончая

№ 33

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻՑ ՈՒ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՕՐԵՆՔՆԵՐԻՑ

Սանատրուկ թագ<ավորի> մասին ասված է, թե մանուկ ժամանակ, երբ նրա դայակը փախցնում էր, Կորդվաց լեռներում բուքի բռնվեց ու ձյունի տակ մնաց երեխան, մի սիպտակ հրաշալի կենդանի նրան ազատեց: Խորենացին ասում է՝ մենք վերահասու եղանք, որ շուն է եղել ազատողը, (Խորենացի, Խորեն Ստեփ<անեի> թարգմ<անությունը,> 143)։

Արտավազդի հավատարիմ շների պատմությունը։

Արային լիզող առլեզները կամ հարալեզները, նույնպես և Մուշեղ Մամիկոնյանին (Ալիշան, Հին հավատք Հայոց)։

Հին դարերում և միջին դարերում անասուններին էլ ընդունելով, իրենց նման արարածներ, այլև տիրոջ պատճառով, հաճախ ենթարկում էին դատի։ (Մխիթար Գոշ <Դատաստանագիրք Հայոց, Վաղարշապատ, 1880, գլ. ԿԵ-ԿԶ>, 283, այսահար, 344—46 ցուլը եթե զարկի մարդու կամ այլ ցուլի, 349 և այլն)։

ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ, ՓՈՐՁԻՑ ԵՎ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Գյառգյառեցու դեպքը, որի շունը մնացել էր սպանած ու թաղած տիրոջ մոտ:

Եթե բարեկամ մարդը խայինանում է, շունը գլխի է ընկնում ու սկսում է վրեն հաչել ու կծել:

Մեր ոչխարը որ ծախեցին մեր շները լաց էին լինում:

Ոչխարը որ կտրկան է լինում կորչում, շունն էլ հետն է գնում։ Սոված է մնում, ոռնում ու կողքից չի հեռանում։

Իզ քշելը

Գելը շան հաչելուց հասկանում է, թե բռնող է, թե չէ:

Շունը, որ պառավում է, չի կարողանում ուտի, որ ապրի, չեն ուզում սպանեն, ասեղ են դնում հացի մեջը տալիս, անծամիլ կուլ է տալիս ու սատկում։