I
13. [Гринев. В родных местах]
15. [Лефевр. Ум животных]
Брем, II.
ՊԱՏՄՎԱԾՔԻ ՍԿԶԲԻ ՄԻ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ
ՇՈԻՆԸ
[Հայտնի է, որ թերուս մարդը առհասարակ մեծամիտ ու համառ է լինում։ Ինքն էլ թե ջահել է ու կյանքի փորձն էլ չունի՝ [հո] աստված հեռու տանի։ էլ հետը խոսել չի լինիլ։ Կամ աշխարհքում ոչ մի բան չկա, որ նա չիմանա։ Ինչից [որ] հետը խոսեք՝ գիտի, [և] էն էլ ինչպես գիտի, հենց իրեն ասածն է, որ կա։
Աշակերտ[ները] ձեզ օրինակ։ Մի բան<ի> վրա վեճի մտավ թե չէ, էլ ինչ ուզում է լինի, ետ չի կանգնիլ, խոսքի չի գալ, թեկուզ <2 անընթ.> լինի դեմը կանգնած։ Ասենք, էս մենակ թերուսությունից չի, ավելի շատ անկրթությունից է, բայց դե մեզանում մեծ մասամբ էսպես է՝ համ տգետ ենք, համ անկիրթ։]
Լավ չեմ հիշում՝ երկրորդ թե երրորդ դաս <արանի> աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ ունեինք։ [Երբեմն–երբեմն] Օտար մարդ էր, մե-մեն մեր տուն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։ էդ ժամանակները մեր ոչխ<ար> <․․․> Մի անգամ էլ ոնց եղավ (դեպք), զրույցը շան վրա ընկավ։ [Հակառակ]
— Օ՜, գիտեք, ինչ տեսակ կենդանի է շունը,— լուրջ ու խորհրդավոր բացականչեց մեր ծանոթը։
— Շունը իմաստուն կենդանի է,— նույն լրջությամբ վրա բերեց հ[այ]երս։
— Այո, այո, իմաստուն կենդանի է։ [Աշխարհքը շան խելքումն է ապրում։] Ժող<ովուրդը> լավ է նկատել, մարդկային [կուլտուրական] կյանքի զարգացումը շան վրա է հիմնված,— ավելացրեց մեր ուսումնականը,– մենք դեռ չգիտենք, թե ինչ կենդանի է շունը, դեռ լավ չէ ուսումնասիրված շունը․․․
Հակառակին [մենք] իմ դասն էլ շունն էր, ու լավ էր անգիր էի արել, [ես տեսա, մտածեցի, որ սրանք թեև շանից խոսում են, բայց շանը չգիտենք թե շունն ինչ բան Է] իսկույն մեջ մտա, ասի.
— Ես գիտեմ.․.
— Չէ, էն քո սովորածը շունը չի։
Ես վհատված սկսեցի.
— Մենք շունը սովորել ենք։