Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ նրա մոտ մի աղվես է գալի։ Ասում է՝ արի ախպերանանք, թագավորի աղջիկը քեզ համար բերեմ։

Сб. 28 «Лисица и пастух». Ծեծելիս աղվեսը հովվին հարցնում է, թե ինչ է ուզում անի իրեն։ Ասում է՝ ուզում եմ սպանեմ, մորթիդ երկու աբասով ծախեմ։ (— Երկու աբասին ի՞նչ բան է, ես քեզ ավելի շատ լավություն կանեմ, ինձ կենդանի թող)։

Сб. 19 «Лиса и Мельник». Սոված աղվեսը գալիս է, ջաղացպանից մի հավ ուզում, տալիս է։ Մի ան<գամ> էլ։ Նա էլ լավության փոխարեն Է անում։

Афан<асъев> 98. Աղվեսը մին խանն է ուզում, մյուս անգամ գնում է կոտն է ուզում, թե՝ խանը փոքր էր։

«Лиса и Армуданбек»

Աղվեսը (էդ բոլորի փոխարեն) միայն մի բան է խնդրում Արմուդանբեկից ու իր կնոջից, որ երբ ինքը մեռնի, պատվով[1] թաղի։ Փորձելու համար մի օր դռանը վեր է ընկնում, իբրև թե մեռել է։ Արմուդ ու իր կինը գալիս են, ծառաներին հրամայում, որ պոչիցը բռնեն, դուրս շպրտեն։ Դուրս են շպրտում ցանկապատի էն կողմը․ [աղվեսի] ոտը կոտրում է։ Վեր է կենում, կաղալով գալի նախատում։

Сб. 28․ Աղվեսը (թաղում չի խնդրում), այլ ուղղակի փորձելու համար մի առավոտ չի երևում թագավորին։ Թագավորը մարդ է ղրկում իմանալու պատճառը, գալիս են տեսնում՝ ձգված։ Թագավորը գալիս է, նայում ու զզվանքով ասում՝ դեն գցեն։

Նույն պատմությունից— Աղվեսը[2] վեր է կենում ու կնոջը պատմում, թե ով է հովիվը։ Թագուհին վեր է կենում ու պատրաստվում գնա հոր տունը։ Հովիվ—արքան աղաչում է աղվեսին։ Աղվեսը նորից թագուհուն համոզում է, թե միայն փորձում էր, սուտ հանաք արավ։ Իսկ[3] երբ սատկում է, թագավորն ահից, որ առաջվան պատմությունը չդուրս գա կրկին, աղվեսի դիակը գիրկն է առնում, սեղմում կրծքին, պոչը փայփայում, դունչը պաչում ու լալով զանազան փաղաքուշ խոսքեր ասում։

Сб. 29. Բարկացած աղվեսը գնում է վիշապ-օձին ետ կանչելու, թե՝ դու խաբված ես։ Երևում են թե չէ՝ Գլախեն ձեն է տալի. «Հը՞, էդ վիշապին իսկույն քու պարտքի տեղն ես բերում, հա՞»։ Վիշապը սարսափած փախչում է, աղվեսին էլ ոտի տակ տալի, սպանում։

Сб. 19. Բարկացած աղվեսը գնում է[4] թագավորին հայտնում, թե՝ քու փեսեն մի հասարակ ջաղացպան է, ոչ թե թագավոր։ Թագավորը բարկանում է ու տալի իրեն աղվեսին սպանում, որ[5] խաբել է ու ջաղացպան փեսա բերել։

Сб. 29. Թագավորն աղվեսին ետ է կանչում, կոտի ճեղքում գտած ոսկին տալի, թե՝ Գլախինն է, մնացել է, տար։

  1. [հանդեսով ու]։
  2. [Բայց]։
  3. [Մյուս անգամ, որ]։
  4. [ետ]։
  5. [իրեն]։