Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— է՛հ,— ասում էդ ի՛նչ բան է նրա համար, որ տանեմ։ Ոսկին[1] նրա համար ի՛նչ է, որ։

Գլախի հարստության լուրը աշխարհք ընկավ։

Сб. 28. 2. 200. «Лесной чел<овек> и кот». Կատուն (վիբու) գնում Է, անտառում մի աղվես Է գտնում, ասում.

— Էսօր թագավորի պալատում խնջույք կա։ Շատ կսիրեն, որ ձեզ վրա նայեն, Էդպես գեղեցիկ ու հազվագյուտ արարածներ<իդ> (դուք Էլ թամաշա կանեք)․ հավաքի քու բոլոր ընկերներին, եկեք գնանք։

Աղվեսը ուրախանում Է. «Այ քեզ բախտ ու պատիվ, ոչ թե գայլերի այլ արջերի նման․․․»։ Վազում Է, հավաքում բոլոր աղվեսներին, մինչև մի հազար հատ, ու ընկնում են կատվի ետևից, գնում պալատ։ Կատուն ներս է մտնում, թագավորին թե՝ իմ տերը (Պոժալևսկին) ձեզ նվեր Է ուղարկել Էսքան[2] աղվեսը։ Թագավորը զարմանում Է։

— Շնորհակալ եմ,— ասում Է,— իմ կողմից շնորհակալություն[3] ու շատ բարով արա քու տիրոջը։

Իսկ ծառաներին հրամայեց, որ կոտորեն ու մաշկեն աղվեսներին՝ իր բոլոր աղջիկների համար մուշտակներ կարելու։

Էսպես Էլ՝ գայլերին, արջերին, ապա՝ խնամախոս։

Сб. св. о к. г. 2. 5. 45. «Букучихая (Вшивый Хаджи)». Աղվեսը պսակելու տանելիս՝ ջաղացպանին զարդարում Է տեսակ-տեսակ վառ գունավոր ծաղիկներով ու հեռվից կանգնեցնում։ Ծիածանի նման Է երևում ջաղացպանը, ձեռն Էլ մի կլպած փետ Է տալի սիպտակ, որպես արծաթապատ հրացանը։ Ապա ջրի կեսում, իբրև թե խեղդվում Էր, ամեն բան ջուրը տարավ, մերկ ազատվեցին։

«Лиса и Армуданбек».

Երեք եղբայր դևեր են, հայտնում Է, թե (Շահմարին) թագավորը մեծ զորքով գալիս Է իրենց վրա, ուրիշ ճար չկա, շուտով մտնեն խոտի դեզը, թաքնվեն։

(Իսկ քեֆի—հարսանիքի ժամանակ ասում Է պետք Է մեր թագավորի հյուրերի պատվին հրավառություն անել, կրակում Է խոտի դեզերը ու մեջը վառում երեք եղբայր դևերին, ամեն բան մնում Է Աբմուդան բնկին։

Сб. 28. «Лисица и пастух». Մի մարդագել Էր լուս ընկել, ամենքին կերել, թագավորին Էլ։ Նրա մոտ Է վազում աղվեսը, թե՝ Չինմաչինա թագավորն անհամար զորքով գալիս Է, շուտով մտի Էս խոտի մեջ, ես կխնդրեմ, որ սրան ձեռ չտան, կասեմ՝ մի աղքատի Է։ Մեջն Է մտնում, ապա կրակում Է ու շուրջը թռչկոտելով, կանչում բարձր. «Աստծու խաթեր, Էս փեչին ձեռ չտաք»։

Сб.35.«Лиса и Армуданбек».

Сб.29.«Старая хлеб-соль не забывается».

  1. [Փողը]։
  2. [Էս բոլոր]։
  3. [արա]։