Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես ամուսնանում են[1], ապրում են մի տարի, երկու տարի, մի անգամ էլ մարդը առուտուրի է գնում մի ուրիշ աշխարհ, ուր որ խանութ ունի իր կնոջ եղբայրը։

Գնալիս ասում է.

— Այ հեր, այ մեր, լավ մտիկ արեք կնոջս, հենց ազատվի (երեխա բերի) թե չէ՝ իսկույն ինձ գրեցեք, որ իմանամ։

Մարդը գնալուց մի երկու թե երեք ամսից կինը ազատվում է, մի տղա է բերում․ по локоть в золоте, по бокам части звезд, և այլն, во лбу светел месяц, против сердца — красно солнце.

Հերն ու մերը էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, աշխարհքովը մին են ըլում։ Իսկույն իրանց որդուն նամակ են գրում ու ղրկում մի ծերունու հետ։ էս բանը իմանում է հարսը, ծերունուն կանչում է․

— Արի՛,— ասում է,— պապի՛, մի քիչ հանգստացի, հոգնել ես։

— Չէ՛, ժամանակ չունեմ, ինձ վռազ են ղրկել։

— Բան չկա, արի՛ հանգստացի , մի քիչ հաց կեր։

Տարավ ծերին նստեցրեց ճաշի վրա, իսկ նրա խուրջինը (պայուսակը) դուրս է տանում[2], նամակը հանում է, կարգում, մանր—մանր պատառոտում ու մի ուրիշը գրում, թե՝ քու կինը մի երեխա է ծնել, կեսը շուն է, կեսն արջ, անտառներում գազանների հետ է ապրել։

Տանում է ծերը էս նամակը, տալի վաճառականի տղին[3]։ Խեղճ տղեն կարդում է ու լաց է լինում։ Նամակ է գրում, թե մինչև իմ գալը ձեռ չտաք, ես կգամ, կտեսնեմ՝ էդ ինչ երեխա է։

Ահա դարձյալ կանչում է ծերին էն վհուկը[4]։

— Արի՛— ասում է,— պապի, հանգստացի։

Ներս է տանում, ինչ է ասում, ինչ չի ասում, դարձյալ պայուսակը դուրս է տանում, նամակը հանում, կարգում, պատռում, ուրիշը գրում, գնում տեղը, գրում է, թե՝ էս նամակը տուն հասնելուն պես պետք է[5] որ էլ մեր տանը չլինի։

Ծերն էդ նամակը բերում է, կարդում են հերն ու մերը ու սաստիկ նեղանում են։

— էս ի՞նչ բան է,— ասում են,— ինքը[6] մեր զահլեն տարավ, պսակեցինք, հիմի էլ չի ուզում։

Մեղքները գալիս է, էնքան հարսը[7] չէ, ինչքան երեխեն, Բայց դե ի՛նչ անեն, ինչ որ գրել է, կատարում են։ Բերում են, օրհնում են հարսին ու երեխին, երեխին կապում են մոր կրծքին ու տանից դուրս անում։

Գնում է էս հարսը, գնում է լալով, շատ է գնում թե քիչ, ամայի դաշտեր, ոչ անտառ կա, ոչ գյուղ։ Հասնում է մի ձորակի, ջուր է ուզում խմի[8]» Պատահում է մի ջրհորի։ Ուզում է ջուր խմի, բայց վախենում է կռանա, երեխեն ձեռիցը վեր գցի։ Մին էլ աչքին էնպես է թվում[9], թե ջուրը մոտիկ

  1. [ու]։
  2. [տարավ]։
  3. [որդուն]։
  4. [կախարդը]։
  5. [Դա]։
  6. [նա]։
  7. [կնիկը]։
  8. [Մոտիկ է տալի․ հասնում է]
  9. [Թվաց (թվում է), թե ջուրը]։