Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկավ, եկեղեցի կանգնեց։ Էն եկեղեցում հետո գնում է իր մեղքը քավելու ախպերը, կրոն<ավոր> է դառնում)։

«Անբախտ Մարիամը». Հովիվները Մարիամին տանում են անտառի խորքը, որ ոչ ոք չտեսնի սպանությունը։ Մ<արիամը> խնդրում է, որ իրեն չսպանեն, թողնեն կենդանի իր ճակատագրին։ Ասում են՝ մի նշան պետք է տանենք։ Ասում է.

— Դրա համար ինչու՞ եք սպանում, կտրեցեք ձեռներս, տարեք. ես էլ անձեռը մնալով, չեմ կարող կերակուր գտնել ուտել, սովից կմեռնեմ կամ գազաններն ինձ կուտեն։

Հովիվները համաձայնվում են, ձեռները կտրում են, առնում տանում։

Գուլչի խանումին ախպերը տանում է թողնում թագավորի այգում։

Գուլչի խանումը թագավորի այգու խնձորներից ուտում է։ Թագավորի որդին հետևում, բռնում է։ Սիրահարվում է ու հետը պսակվում։

Аф<анасьев>, в. Մի անգամ էդ անտառը որսի է գալի թագավորի որդին։ Շները (հոտն առնում են) գտնում են աղջկանը, շրջապատում են ծառն ու սկսում են հաչել։ «Երևի գազանի հետք են գտել,– մտածում է թագավորի որդին ու սկսում է հիս անել։ «Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,— ձեն է տալի աղջիկը,— ես մարդ եմ, գազան չեմ»։ «Դե դուրս արի փչակից»,— կանչում է թագավորի որդին։ «Չեմ կարող, մերկ եմ»։ Թագավորի որդին իջնում է ձիուց, իր վերարկուն գցում է նրան (որ մերկ տեսնում է, ուշքից գնում է)։ Հագնում է, դուրս գալի։ Թագավորի որդին թաքուն բերում է իր սենյակը, պահում իրեն մոտ ու տանը նստում, էլ դուրս չի գալի։ Հերը հարցնում է. «Ա՛յ որդի, էդ ի՞նչ եղավ քեզ. առաջ շաբթով որսի էիր գնում, հիմի ընչի՞ ես տանը նստել»։

— Ի՞նչ թաքցնեմ ձեզնից,– ասում է տղեն հորն ու մորը։— Անտառում էսպես մի սիրուն աղջիկ եմ գտել, եթե դուք ինձ նրա հետ պսակեք՝ պսակեք, թե չէ՝ էլ ուրիշ աղջիկ չեմ ուզիլ։

— Լավ, դե ցույց տուր տեսնենք։

Аф<анасьев>, այլ վար<իանտ>. Որ ասում է՝ մերկ եմ, ամաչում եմ դուրս գամ, թագավորի որդին ասում է՝ բան չկա, էդպես դուրս արի: Ու դուրս է գալի փչակից մերկ գեղեցկուհին, թագավորի որդին տեսնում է, սիրահարվում է ու տանում է տուն։ Եվ շարունակ մի ձայն երազում նրան ասում է, թե պսակվի դրա հետ (երջանիկ կլինես)։

Гримм. Ախպերս էլ է ինձ թողել, աշխարհքն էլ։

— Եթե (ախպերդ) աշխարհքը քեզ թողել է, ես չեմ թողնիլ,— ասավ արքայորդին։

Անբախտ Մարիամին նույնպես գտնում են որսի ժամանակ անտառում, տանում, պսակվում։

Аф<анасьев>, в. տղեն գնում է իր գտած ու սիրած աղջկանը հորն ու մոր առաջը կանգնեցնում։ Թագավորն ու թագուհին հավանում են, համաձայնում են ու պսակում են իրենց տղին էն աղջկա հետ։ Միառժամանակ միասին ապրելուց հետո եղավ, որ տղեն գործով գնաց ուրիշ երկիր ու ծնողներին խնդրեց՝ կինս որ ծնի ևն: